Լուրեր | 2026/06/29 11:24
Էրդողանը գրեթե ամեն օր կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք դա անտեսել չենք պատրաստվում. Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այսօր կայացած կառավարության նիստի ժամանակ հանդես է եկել խիստ հայտարարությամբ՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հռետորաբանությանը։ Ինչպես հայտնում է The Times of Israel թերթը՝ հղում անելով վարչապետի գրասենյակին, Թել Ավիվը «շատ լուրջ» է վերաբերվում Անկարայից հնչող սպառնալիքներին և մտադիր է այդ հարցը բարձրացնել Միացյալ Նահանգների ղեկավարության առջև...

