Երևանում անցկացվում է My Space անշարժ գույքի ընկերության և BS Cosmo գործարարների միության կազմակերպած հինգերորդ միջազգային Real Estate Roadshow-ն, որը մեկ հարթակում համախմբել է Հունաստանի, Կիպրոսի և Դուբայի առաջատար կառուցապատողներին, իրավաբանական ու ֆինանսական գործընկերներին։ Այս տարի միջոցառման առանցքում հատկապես Հունաստանի ներդրումային հնարավորություններն էին։
Այցելուները հնարավորություն ունեն անմիջապես հանդիպել կառուցապատողների ներկայացուցիչներին, ծանոթանալ միջազգային անշարժ գույքի նախագծերին, ստանալ իրավաբանական և ֆինանսական խորհրդատվություն, ինչպես նաև տեղեկանալ ներդրումների ֆինանսավորման տարբերակներին։
My Space-ը ներկայացնում է Հունաստանում անշարժ գույքի ձեռքբերման և հետագա կառավարման ամբողջական ծառայությունների փաթեթը՝ գույքի ընտրությունից մինչև վարձակալության կազմակերպում։
Հայաստանից դեպի Հունաստան ներդրումային հետաքրքրությունը շարունակաբար աճում է, իսկ համագործակցությունը միջազգային գործընկերների հետ նոր հնարավորություններ է բացում հայ ներդրողների համար։
Roadshow-ն ուղեկցվում է նաև խաղարկություններով, որոնց հաղթողները հնարավորություն են ստացել շահելու ուղևորություններ դեպի Հունաստան և Կիպրոս, ինչպես նաև բնակարանի ձեռքբերման վաուչեր։

