Լուրեր | 2023/08/31 05:12
Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար
Կառավարությունը 3,44 միլիարդ դրամ հատկացրեց 9 մարզերում սուբվենցիոն 48 ծրագրերի իրականացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ընդհանուր առմամբ, 25 համայնքներում է գումար հատկացվելու 48 սուբվենցիոն ծրագրերի համար», - ասաց Սանոսյանը։ Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է...

