ABNews

ՌԴ դրամական փոխանցումների նոր համակարգը կգործի նաև Հայաստանում

Լուրեր | 2023/08/29 10:54

ՌԴ դրամական փոխանցումների նոր համակարգը կգործի նաև Հայաստանում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը գրանցել է Kwikpay նոր միջազգային վճարային համակարգը։ Համակարգի օպերատորն է «Տրուբնայա ՍԻՎ» ՍՊԸ-ն։ Այս մասին հաղորդում է կարգավորիչն իր կայքում,- գրում է fintech.am-ը: Kwikpay օգտատերերին հասանելի են փոխանցումները դեպի Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա և ևս 32 երկիր։ Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է Մոսկվայում 2019 թվականին, շահառուն Իրինա Հելմիխն է։ Kwikpay-ը վճարային համակարգի կանոններին համապատասխան իր հավելվածի միջոցով փոխանցումներ է կատարում Mir, Visa և Mastercard քարտերից։ Առանց բանկային հաշիվ բացելու հաճախորդները հավելվածի միջոցով կարող են փոխանցումներ կատարել ռուբլով, դոլարով, եվրոյով: Միջնորդավճարը կազմում է գումարի 0-5%-ը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը