Լուրեր | 2022/04/25 16:18
Մասկը գնեց Twitter-ը` 44 միլիարդ դոլարով
Քիչ առաջ հայտնի միլիարդատեր Էլոն Մասկը գնեց Twitter-ը 44 միլիարդ դոլարով: «Ես ցանկանում եմ Twitter-ը դարձնել ավելի լավը, ցանկանում եմ համալրել նոր հնարավորություններով»,- նշել է նա: Մասկը նաև նշել է, որ ցանկանում է այնպես անել,որ Twitter-ում լինեն միայն վստահելի էջեր, և որ այն դառնա ավելի հարմարվետ օգտագործման համար: Հավելենք, որ Մասկն աշխարհի ամենահարուստ մարդն է համարվել` ըստ Forbes ամսագրի:

