Մայիսի 1-ից հեռահաղորդակցության ոլորտի ամենամեծ ընկերությունը կրկին հայկական է։ Team Telecom Armenia–ն 2020 թվականին ձեռք բերեց Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա»-ի 100% բաժնետոմսերը, և մեկ ու կես տարի առաջ սկսված վերաբրենդավորումն ավարտվեց՝ գլխավոր սպասարկման կենտրոնի բացմամբ։ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է. «Թիմային աշխատանքի շնորհիվ ստեղծվեց մի բրենդ, և անվանվեց թիմ, որը այսօր տելեկոմ շուկայում մեծ քայլեր կանի, և բաժանորդները դրանք շատ շուտով կզգան»։ Team-ի գլխավոր ծրագրերից է տարածաշրջանում եզակի NEXT GENERATION NETWORK-ի կառուցումը, որը թույլ է տալու ունենալ վայրկյանում 25 գիգաբիթ արագությամբ ինտերնետ։ Հայկ Եսայան․ «25 գիգաբիթանոց ցանցը մեզ մոտ արդեն աշխատում է մի քանի քաղաքներում»։ Հեռախոսներ, ականջակալներ, խելացի տան համար սարքեր․ հաճախորդը Թիմ Տելեկոմ Արմենիայի 78 սրահներում կկարողանա գտնել այս ամենը, նաև բաժանորդագրվել ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններին։ Կոմերցիոն նախագծերի ղեկավար Էլինա Գրբաշյանն ասում է` «Ունենք Team pay-ը, որը մարդկանց առաջակում է վճարումներ անել արդեն մեր կազմակերպության միջոցով»։ Թիմը հենց ազատության մասին է,– ասում է նա։ Սպասարկման սրահում այցելուն կկարողանա մոտիկից ծանոթանալ ներկայացրած տեսականուն։ «Սարքավորումները բացված վիճակում դրված են, հաճախորդը կարող է մոտենալ, շոշափել, և ուսումնասիրել դրանք»,- հավելեց նա: Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև Հայաստանից դուրս։ Տարածաշրջանում եզակի ցանցի կառուցման շնորհիվ Հայաստանը դառնում է նաև ինտերնետ արտահանող երկիր և կապ կտրամադրի Մերձավոր Արևելքի մի քանի երկրի։
ABNews
Նոր շունչ հայկական տելեկոմում
Լուրեր | 2022/05/03 11:46

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 14:42
Թմրամոլություն ունեցող անձինք ազատազրկման դեպքում այլևս դուրս չեն բերվի բժշկական ռեգիստրից
Թմրամոլություն ունեցող անձինք ազատազրկման դատապարտվելու հիմքով դուրս չեն բերվի համապատասխան ռեգիստրից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։Փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի թմրամոլություն ունեցող անձինք մնան ռեգիստրում, գտնվեն պատշաճ բժշկական հսկողության տակ և անցնեն անհրաժեշտ հետազոտություններ։

Լուրեր | 2026/10/15 13:37
Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքների համար արտոնություն սահմանվեց
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հանդիսանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հիմնական կապալառուն։Ինչու է դա կարևոր. Արտոնությունը վերաբերում է Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի, որոնց ընդհանուր...

Լուրեր | 2026/10/15 13:36
Նիկոլ Փաշինյանի ստացած 25 հազար եվրո Հեսսեյան խաղաղության մրցանակը կավանդադրվի հատուկ արտաբյուջետային հաշվին
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 25,000 եվրո Հեսսեյան խաղաղության մրցանակային գումարը, ինչպես նաև հետագա բոլոր դրամական մրցանակներն ու նվերները ավանդադրելու համար բացել հատուկ արտաբյուջետային ավանդային հաշիվ։Ինչու է դա կարևոր. Որոշմամբ սահմանվում է բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի առանձնացված ու թափանցիկ հաշվառման իրավա...

Լուրեր | 2026/10/15 13:33
Ծավ գյուղի ջրի փորձանմուշներն ուղարկվել են արտերկրի լաբորատորիաներ՝ կրկնակի փորձաքննության
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է, որ Սյունիքի մարզի Ծավ բնակավայրի խմելու ջրի փորձանմուշներն ուղարկվել են արտերկրի ռեֆերենս լաբորատորիաներ՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու և մեթոդաբանական ճշգրտությունն ապահովելու համար։Ինչու է դա կարևոր. Սեպտեմբերի 14-ին Ծավ գյուղի բնակչի տան ծորակից հոսող ջրում նկատված մետաղական զանգվածի ահ...

