ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստացած 25,000 եվրո Հեսսեյան խաղաղության մրցանակային գումարը, ինչպես նաև հետագա բոլոր դրամական մրցանակներն ու նվերները ավանդադրելու համար բացել հատուկ արտաբյուջետային ավանդային հաշիվ։
Ինչու է դա կարևոր. Որոշմամբ սահմանվում է բյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարվող ելքերի առանձնացված ու թափանցիկ հաշվառման իրավական մեխանիզմ։ Այս նույն տրամաբանությամբ ավելի վաղ հաշվառվել էր նաև «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թ. մրցանակաբաշխության շրջանակում վարչապետի ստացած 500,000 դոլար մրցանակը:
Մրցանակների նախապատմությունն ու մանրամասները.
Հեսսենի խաղաղության մրցանակ. Սեպտեմբերի 18-ին Գերմանիայի Վիսբադեն քաղաքում ՀՀ վարչապետին է հանձնվել այս մրցանակը (25,000 եվրո դրամական բաղադրիչով)՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման և ԵՄ հետ մերձեցման համար:
«Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակ. 2026 թ. փետրվարին Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միասին արժանացել էին այս մրցանակին ($500,000)՝ երկրների միջև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար:
Իրավական մեխանիզմը. Նոր բացված արտաբյուջետային ավանդային հաշիվը հնարավորություն կտա օրենքով սահմանված կարգով կառավարել ու հաշվառել պաշտոնատար անձանց ստացած բոլոր միջազգային դրամական մրցանակներն ու նվերները:


