ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հանդիսանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հիմնական կապալառուն։
Ինչու է դա կարևոր. Արտոնությունը վերաբերում է Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 72,541,709,671 դրամ (շուրջ 187 մլն դոլար)։ Սա խոշորագույն ներդրումային հատկացումներից է, որն ուղղված է Ամուլսարի հանքի արդյունաբերական շահագործման մեկնարկի ապահովմանը:
Նախագծի մանրամասներն ու ժամկետները.
Ներմուծման ժամանակահատվածը. Ապրանքների ներմուծումն սկսվել է 2026 թվականի մարտի 26–ին և կտևի մինչև 2027 թվականի մարտի 25–ը ներառյալ։
Ընկերության դերը. 2025 թվականին հիմնադրված «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ն պայմանագրով հանդիսանում է հանքի շահագործման հիմնական կատարողը (պայթեցման աշխատանքներ, արդյունահանում, թափոնների և հանքաքարի տեղափոխում):
Արտոնության նպատակը. Ապահովել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար անհրաժեշտ արդյունաբերական սարքավորումների ու տեխնիկայի անխափան ներկրումը:


