Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի մասնակցությամբ ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները։
Զեկույցներով հանդես են եկել Սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալներ՝ գնդապետ Վ.Մինասյանը, գնդապետ Լ.Սադոյանը, գնդապետ Լ.Կնյազյանը և այլ պաշտոնատար անձինք՝ ներկայացնելով կիսամյակի ընթացքում սահմանապահ զորքերի մարտական պատրաստության, պետական սահմանի պահպանության, զորքերի ծառայության կազմակերպման, զինվորական կարգապահության, ինչպես նաև բարոյահոգեբանական ապահովման ուղղություններով իրականացված աշխատանքները։
ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Դ.Սանամյանի և Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գ.Մուրադյանի կողմից հատուկ ուշադրություն է դարձվել արձանագրված թերություններին և բացթողումներին, տրվել են համապատասխան ցուցումներ՝ արձանագրված խնդիրների լուծման, ծառայության արդյունավետության բարձրացման և կարգապահության ամրապնդման ուղղությամբ։ Միաժամանակ քննարկվել են անձնակազմի մասնագիտական պատրաստվածության շարունակական զարգացման վերաբերյալ հարցեր։
Ամփոփման շրջանակում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողություն։ 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով լավագույն ճանաչված Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներին հանձնվել են փոխանցիկ դրոշներ և հավաստագրեր, ծառայության ընթացքում ցուցաբերած բարձր արդյունքների և դրական ձեռքբերումների համար մի շարք զինծառայողներ պարգևատրվել են պատվոգրերով։
ABNews
Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Լուրեր | 2026/08/21 13:24

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 19:19
Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱրտոնություն՝ Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքներինՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է սահմանել Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի համար (ընդհանուր արժեքը՝ շուրջ 187 մլն դոլար): Ներմուծման արտոնության ժամկետը սահմանված է 2026 թվականի մարտի 26–ից մինչև 2027 թվականի մարտի 25–ը:Վարչապետի ստացած միջ...

Լուրեր | 2026/10/15 17:51
Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հարցերով համատեղ աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։Ինչու է դա կարևոր. ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ՓԲԸ դուստր ընկերությունը,...

Լուրեր | 2026/10/15 17:40
Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնվում է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր կերպով պետք է ներառվեն հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տվյալները։Ինչու է դա կարևոր. Որոշումն ուղղված է շրջանառության թափանցիկության բարձրացմանը, հարկային վարչարարության կատարելագործմանը և...

Լուրեր | 2026/10/15 17:06
Բժիշկն իրավունք ունի որոշելու համավճարի չափը. նախարարը՝ բժշկական ապահովագրության մասին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 15-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է առողջապահական ապահովագրության համակարգի շրջանակներում ուղեգրերի տրամադրման, սահմանաչափերի և համավճարների կարգը։Ինչու է դա կարևոր. Համակարգը պացիենտին տալիս է բժշկական կենտրոնի ազատ ընտրության հնարավորություն, սակայն սահմանում է հստակ ժամկետային և քանակային սահմանափակո...

