ABNews

Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/15 19:19

Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Արտոնություն՝ Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքներին

    ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է սահմանել Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի համար (ընդհանուր արժեքը՝ շուրջ 187 մլն դոլար): Ներմուծման արտոնության ժամկետը սահմանված է 2026 թվականի մարտի 26–ից մինչև 2027 թվականի մարտի 25–ը:

  • Վարչապետի ստացած միջազգային դրամական մրցանակները կփոխանցվեն հատուկ հաշվի

    Նիկոլ Փաշինյանի ստացած 25,000 եվրո Հեսսեյան խաղաղության մրցանակը, ինչպես նաև ավելի վաղ ստացած «Զայեդ» մարդկային եղբայրության 500,000 դոլար մրցանակը կհաշվառվեն և կավանդադրվեն պաշտոնատար անձանց ստացած միջազգային պարգևների համար բացվող հատուկ արտաբյուջետային ավանդային հաշվին:

  • Հայաստանում կանցկացվի հայ-թուրքական բիզնես ֆորում

    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Թուրքիայում հայ գործարարների մասնակցությամբ համաժողովի հաջողված փորձից ելնելով՝ հաջորդ հայ-թուրքական բիզնես ֆորումը կանցկացվի Հայաստանում:

  • Ռուսական երկաթուղիների հետ քննարկվում է կոնցեսիոն կառավարման ձևաչափը

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը պայմանավորվել են ձևավորել աշխատանքային խումբ, որը 3 ամսվա ընթացքում պետք է մշակի երկաթուղու մրցունակության բարձրացման և կոնցեսիոն կառավարման ձևաչափի փոփոխության տարբերակներ:

  • 3.98 մլրդ դրամի աջակցություն տեղական արտադրողներին և արտահանողներին

    Կառավարությունը երկու որոշումներով հատկացրել է 2,477.7 մլն դրամ և 1,507.8 մլն դրամ (ընդհանուր՝ 3.98 մլրդ դրամ)՝ արտահանման աջակցության, ինչպես նաև թարմ մրգերի, սննդամթերքի և խմիչքների վերամշակման ու արտահանման փոխհատուցման նպատակով:

Միջազգային լուրեր

  • ՄԱԿ. ԱՄՆ-ն և Իրանը պետք է կանխեն պարենային ճգնաժամը

    ՄԱԿ-ը զգուշացրել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պետք է առաջիկա շաբաթներին համաձայնեցնեն Պարսից ծոցով պարարտանյութերի անխափան տարանցման մեխանիզմը: Լոգիստիկայի խափանումը պարենային անվտանգության սպառնալիք է ստեղծում շուրջ 45 միլիոն մարդու համար (հատկապես Սուդանում, Սոմալիում, Մոզամբիկում և Տանզանիայում):

  • Պարսից ծոցի երկրների տնտեսությունը 2026-ին կկրճատվի 4.8%-ով (ԱՄՀ)

    ԱՄՀ կանխատեսումներով՝ նավթի շուկայի ճգնաժամի պատճառով Պարսից ծոցի արաբական պետությունների տնտեսությունները 2026 թվականին կկրճատվեն 4.8%-ով, սակայն 2027 թվականին սպասվում է 9.1% վերականգնողական աճ:

  • Իրանի հակամարտությունը ԵՄ-ին արժեցել է ավելի քան 100 մլրդ եվրո

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ Իրանում ընթացող ռազմական գործողությունների և էներգետիկ ծախսերի աճի հետևանքով Եվրոպական Միությունը կրել է ավելի քան 100 միլիարդ եվրոյի վնաս:

  • Մասշտաբային խափանում չինական DeepSeek ԱԲ նեյրոցանցում

    Չինական DeepSeek արհեստական բանականության վեբ տարբերակն ու հավելվածը ենթարկվել են տևական խափանման: Վերլուծաբանները խափանման հիմնական պատճառ են նշում անհրաժեշտ հաշվողական հզորությունների ծանրաբեռնվածությունը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը