ABNews

Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հարցերով համատեղ աշխատանքային խումբ

Լուրեր | 2026/10/15 17:51

Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հարցերով համատեղ աշխատանքային խումբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։

Ինչու է դա կարևոր. ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ՓԲԸ դուստր ընկերությունը, որը 2008 թվականից ստանձնել է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը։ Աշխատանքային խմբի ձևավորումը հաջորդում է վարչապետ Փաշինյանի և ՌԵԿ գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ուղղված երկաթուղային տրանսպորտի արդյունավետության, կոնցեսիոն պարտավորությունների և հետագա քայլերի հստակեցմանը:

Աշխատանքային խմբի խնդիրներն ու ժամկետները.

  • Ժամկետը. Ըստ e-gov.am կայքում հրապարակված որոշման՝ աշխատանքային խումբը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի առկա խնդիրները, գտնի դրանց լուծման հնարավորություններն ու ներկայացնի հետագա գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ։

  • Ղեկավարումը. Խումբը գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը:

  • Նախապատմությունը. Նախօրեին Երևանում տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլեգ Բելոզյորովի հանդիպումը, որտեղ կողմերը քննարկել էին երկաթուղային ենթակառուցվածքների շահագործման, մրցունակության բարձրացման և կոնցեսիոն պայմանագրի շրջանակներում առկա հարցերը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը