ABNews

Apple-ը փորձարկում է չինական ընկերության միկրոչիպերը՝ գաջեթներում օգտագործելու համար

Լուրեր | 2026/08/10 15:58

Apple-ը փորձարկում է չինական ընկերության միկրոչիպերը՝ գաջեթներում օգտագործելու համար

Հրատարակության տվյալներով՝ Apple-ը «նախնական բանակցություններ է վարել CXMT-ի հետ՝ որոշ սարքերում օգտագործելու նպատակով բաղադրիչներ մատակարարելու շուրջ», որոնք նախատեսված են չինական շուկայի համար

Ամերիկյան Apple կորպորացիան փորձարկում է չինական CXMT ընկերության արտադրած միկրոչիպերը՝ դրանք Չինաստանի շուկայում վաճառվող գաջեթներում օգտագործելու նպատակով՝ հիշողության չիպերի պակասի պայմաններում։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Հրատարակության տվյալներով՝ Apple-ը «նախնական բանակցություններ է վարել CXMT-ի հետ՝ որոշ սարքերում օգտագործելու նպատակով բաղադրիչներ մատակարարելու շուրջ», որոնք նախատեսված են չինական շուկայի համար։

Ամերիկյան կորպորացիան ամբողջ աշխարհում բարձրացնում է իր արտադրանքի գները՝ դա պայմանավորելով միկրոչիպերի արժեքի աճով, որը, իր հերթին, կապված է արհեստական բանականությամբ զբաղվող ընկերությունների կողմից դրանց նկատմամբ բարձր պահանջարկի հետ։ Չինական հիշողության չիպերի հասանելիությունը կարող է օգնել iPhone արտադրողին նվազեցնել դրանց պակասը։

Հարգելի՛ քաղաքացի, անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ կից ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, վարորդական վկայականը և մեկ լուսանկար (3×4 սմ չափսի)։ Պետական տուրքը կազմում է 12 000 ՀՀ դրամ։ Վարորդական վկայականը կտրամադրվի հաջորդ աշխատանքային օրը։

Նոթբուքների արտադրողներ HP-ն և Acer-ը սկսել են CXMT-ի միկրոչիպերն օգտագործել ԱՄՆ-ից դուրս վաճառվող սարքերում՝ բաղադրիչների պակասը մասամբ փոխհատուցելու համար: Այս մասին հայտնել են աղբյուրները։

Չինական ընկերությունը վերջերս իր բաժնետոմսերը տեղաբաշխել է Շանհայի ֆոնդային բորսայում և, ըստ FT-ի տվյալների, մայրցամաքային Չինաստանում բորսայում ցուցակված ամենաթանկ ընկերությունն է։

Ներկայում Apple-ն իր սարքերի համար հիշողության չիպերը ձեռք է բերում ամերիկյան Micron-ից, ինչպես նաև Հարավային Կորեայի Samsung և SK Hynix ընկերություններից։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը