ABNews

ՀՀ ԿԲ-ն որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում

Լուրեր | 2023/07/26 10:30

ՀՀ ԿԲ-ն որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում
2023 թվականի հուլիսի 25-ի նիստում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում։ Այս մասին Times.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։ Հաղորդագրության մեջ ասվում է՝ «Որոշվում է բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1․5%-ի չափով՝ 2023թ-ի օգոստոսի 1-ից։ Որոշումը կայացնելիս ՀՀ Կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ։ Կենտրոնական Բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1․5%-ի մակարդակում։ ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից»։  

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը