Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։
Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:
«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:
2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։
https://youtu.be/WRrt6KoljIE
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր միջազգային կառույցն է, որը զբաղվում է զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունն օգտագործելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։
2024 ֆինանսական տարում IFC-ն պարտավորվել էր ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում, իրացնելով մասնավոր հատվածի ներուժը և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աշխարհում աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ifc.org:ABNews
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Լուրեր | 2025/01/14 09:44

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց. «Երկարաժամկետ վարկային այս համաձայնագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Հայաստանում ֆինանսական հաստատության միջև երբևէ ստորագրված խոշորագույն գործարքն է։ Այն առանձնանում է ոչ միայն իր ծավալով, այլև նպատակով, այն է՝ աջակցել բիզնես նախաձեռնություններին և ծառայություններին, որոնք դիմակայում են կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին, ընդլայնում են կին ձեռներեցների հնարավորությունները ու նպաստում Հայաստանի կայուն ապագայի ձևավորմանը»։
Նա ավելացրեց․ «Մեծապես գնահատում ենք Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ մեր տասնամյա համագործակցությունը և Հայաստանում բիզնեսների և մարդկանց համար հնարավորություններ ստեղծելու մեր ընդհանուր հանձնառությունը»։
IFC-ն նպատակ ունի վերացնել ենթակառուցվածքների բացերը Հայաստանում և նվազեցնել ածխածնի հետքը՝ էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում և կլիմայական փոփոխություններին ադապտացման ուղղությամբ ներդրումներ կատարելու միջոցով: Բացի այդ, IFC-ն աշխատանքներ է կատարում ՄՓՄՁ-ների համար ֆինանսավորման հասանելիությունը բարելավելու ուղղությամբ և ֆինանսական հաստատությունների հետ համատեղ աջակցում է ավելի կանաչ տնտեսության զարգացմանը:
«Այս գործընկերությունը կայուն զարգացմանն ուղղված մասնավոր ներդրումները խթանելու IFC-ի ռազմավարության մասն է կազմում», - ասաց Մարսելո Կաստելյանոսը՝ Եվրոպայում Ֆինանսական հաստատությունների խմբի IFC-ի տարածաշրջանային ավագ ղեկավարը: «Կլիմայական ֆինանսավորման առաջատար Ամերիաբանկն այս նպատակներն առաջխաղացնելու իմաստով ռազմավարական գործընկեր է հանդիսանում։ Երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով՝ նպատակ ունենք ցուցադրել կլիմայական ֆինանսական պրոդուկտների կենսունակությունը և խթանել դրանց տարածումը և մասշտաբավորումը Հայաստանի ֆինանսական հատվածում»։
Հանդիսանալով Հայաստանի տնտեսության ամենախոշոր վարկատուն՝ Ամերիաբանկն ունի 1.1 տրիլիոն ՀՀ դրամի ընդհանուր համախառն վարկային պորտֆել, որի կազմում ՓՄՁ-ներին բաժին ընկնող համախառն պորտֆելը 2024թ. սեպտեմբերին կազմել է 252 մլրդ ՀՀ դրամ` գրանցելով տպավորիչ 25% աճ նախորդ տարվա համեմատ և 21.6% եռամյա համակցված տարեկան աճի տեմպ (CAGR): Վերջին երեք տարվա ընթացքում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է 45%-ով և այս պահին կազմում է շուկայի 25%-ը:
2009թ.-ից ի վեր բանկը միջազգային ֆինանսական հաստատությունների և խոշոր ներդրողների աջակցությամբ էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի նախագծերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար: Մինչ օրս Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատություններից ներգրավել է 1.4 մլրդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում և այդ միջոցներն ուղղել է Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող տնտեսական ոլորտների զարգացմանը։
https://youtu.be/WRrt6KoljIE
Ամերիաբանկի մասին
Ամերիաբանկը Հայաստանի առաջատար ֆինանսական հաստատությունն է և ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։ Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ameriabank.am:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
IFC-ի մասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն զարգացման ամենախոշոր միջազգային կառույցն է, որը զբաղվում է զարգացող շուկաների մասնավոր հատվածով։ Մենք աշխատում ենք 100-ից ավելի երկրում՝ մեր կապիտալը, փորձառությունն ու ազդեցությունն օգտագործելով զարգացող երկրներում շուկաներ և հնարավորություններ ստեղծելու համար։
2024 ֆինանսական տարում IFC-ն պարտավորվել էր ռեկորդային 56 միլիարդ ԱՄՆ դոլար ներդնել զարգացող երկրների մասնավոր ընկերություններում և ֆինանսական կառույցներում, իրացնելով մասնավոր հատվածի ներուժը և մոբիլիզացնելով մասնավոր կապիտալը՝ աշխարհում աղքատությանը վերջ դնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու համար: Ավելի մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է այստեղ. www.ifc.org:Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 20:20
Հոկտեմբերի 15-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու ԳուտերեշինՀայաստանում անցկացվող COP17 համաժողովի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:Խաղաղության օրակարգ. Վարչապետն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ու վավերացման անհրաժեշտությունը:ՄԱԿ-ի գնահատականը. Անտոնիու...

Լուրեր | 2026/10/15 19:19
Հոկտեմբերի 15-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԱրտոնություն՝ Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքներինՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն է սահմանել Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի համար (ընդհանուր արժեքը՝ շուրջ 187 մլն դոլար): Ներմուծման արտոնության ժամկետը սահմանված է 2026 թվականի մարտի 26–ից մինչև 2027 թվականի մարտի 25–ը:Վարչապետի ստացած միջ...

Լուրեր | 2026/10/15 17:51
Ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հարցերով համատեղ աշխատանքային խումբ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները: Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։Ինչու է դա կարևոր. ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» (ՌԵԿ) ՓԲԸ դուստր ընկերությունը,...

Լուրեր | 2026/10/15 17:40
Մի շարք ապրանքների վրա 2027-ից հսկիչ նշանների պահանջը կընդլայնվի
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, համաձայն որի՝ 2027 թվականի հունվարի 1-ից ընդլայնվում է այն ապրանքների ցանկը, որոնց մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում պարտադիր կերպով պետք է ներառվեն հսկիչ (նույնականացման) նշանների և դրանց քանակի վերաբերյալ տվյալները։Ինչու է դա կարևոր. Որոշումն ուղղված է շրջանառության թափանցիկության բարձրացմանը, հարկային վարչարարության կատարելագործմանը և...

