Լուրեր | 2025/07/02 07:00
Աշխատատեղերի ռեկորդային աճ Հայաստանում․ տնտեսական հաջողությո՞ւն, թե՞ կառուցվածքային խնդիրների ազդակ
Հայաստանում 2025 թվականի մայիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թվի 5.1%-անոց աճը, որը Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով հասել է 790,320-ի, առաջին հայացքից դրական ցուցանիշ է։ Սակայն այս թվերի շուրջ կա մի շարք չերևացող կողմեր, որոնք կարևոր է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե որքանով է այս աճը իրականում արտացոլում աշխատաշուկայի առողջությունը և բիզնես միջավայրի վիճակը։ Աշխատատեղերի աճի և գործազրկու...
