ABNews

ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները

Լուրեր | 2025/09/17 10:20

ԿԲ-ում ԱՄՀ հայաստանյան առաքելության պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ տնտեսության ներկայիս զարգացումները

Սեպտեմբերի 17-ին Կենտրոնական բանկում կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակության այցի բացման հանդիպումը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ներկայիս զարգացումները, դրամավարկային և մակրոպրուդենցիալ քաղաքականության առաջնահերթությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային միջավայրում առկա ռիսկերը և դրանց հնարավոր ազդեցությունը երկրի ֆինանսական համակարգի վրա։

Կողմերը նաև կարևորել են Արժույթի միջազգային հիմնադրամի հետ շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի մակրոտնտեսական կայունությանն ու ֆինանսական շուկայի զարգացմանը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը