Լուրեր | 2026/05/22 17:53
Հրաժեշտ դպրոցին․ Դանիել Վարուժանի անվան դպրոցում հնչեց վերջին զանգը
Այս զանգը բոլորից տարբեր է։ Այն դասի չի հրավիրում, չի ազդարարում դասամիջոցի սկիզբը։ Այս զանգը մանկության ու մեծ կյանքի միջև գծվող սահմանն է։ Եվ այսօր այն հնչում է հազարավոր շրջանավարտների համար ամբողջ Հայաստանում։ Երևանի Դանիել Վարուժանի անվան 89 հիմնական դպրոցում ենք, տիրող տոնական եռուզեռի պատճառը՝ Վերջին զանգն է։ Արցունք, ծիծաղ, գրկախառնություններ ու խոստումներ, որոնք սովորաբար հենց այս օրերին...

