Այս զանգը բոլորից տարբեր է։ Այն դասի չի հրավիրում, չի ազդարարում դասամիջոցի սկիզբը։ Այս զանգը մանկության ու մեծ կյանքի միջև գծվող սահմանն է։ Եվ այսօր այն հնչում է հազարավոր շրջանավարտների համար ամբողջ Հայաստանում։
Երևանի Դանիել Վարուժանի անվան 89 հիմնական դպրոցում ենք, տիրող տոնական եռուզեռի պատճառը՝ Վերջին զանգն է։
Արցունք, ծիծաղ, գրկախառնություններ ու խոստումներ, որոնք սովորաբար հենց այս օրերին ամենաանկեղծն են դառնում։ Նրանցից յուրաքանչյուրն այսօր իր հետ տուն է տանում դպրոցական տարիների ամենաթանկ հուշերը՝ առաջին ուսուցչի ժպիտը, դասամիջոցների աղմուկը։
Այս տարի Հայաստանի դպրոցներում վերջին անգամ դպրոցական նստարանին են նստում ավելի քան 22 հազար տասներկուերորդցիներ և ավելի քան 39 հազար իններորդցիներ։
Եվ դպրոցն իր աշակերտներին պարզապես հրաժեշտ չի տալիս, այն ճանապարհում է դեպի մի կյանք, որտեղ արդեն յուրաքանչյուր զանգ իրենք են հնչեցնելու՝ բացելով նոր, պատասխանատու ու կարևոր դռներ։
ABNews
Հրաժեշտ դպրոցին․ Դանիել Վարուժանի անվան դպրոցում հնչեց վերջին զանգը
Լուրեր | 2026/05/22 17:53

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/16 20:20
Հոկտեմբերի 16-ի կարևոր լուրերը
1. Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել COP-17 գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանըԿենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի բացմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով:Պատմական ակնարկ. Վարչապետը նշել է, որ 1990-ականների էներգետիկ ճգնաժամի և ԽՍՀՄ փլուզման դժվարին տարիներին բնությունը մեծապես աջակցեց բնակչությանը, սակայն կրեց ծանր վնասներ (զանգվածային անտառահատումներ, որսա...

Լուրեր | 2026/10/16 19:19
Հոկտեմբերի 16-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերԲնակարանների առուվաճառքի գործարքները օգոստոսին՝ 2,6902026 թ. օգոստոսին ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է 2,690 առուվաճառքի գործարք, որոնց 64.8%-ը (1,743 գործարք) բաժին է ընկնում Երևանին:Դեղագործական որոշ ապրանքների նույնականացման նշանների պահանջը 2027-ից2027 թ. հունվարի 1-ից ընդլայնվում է ցանկը, որոնց մատակարարման փաստաթղթերում պարտադիր պետք է ներառվեն...

Լուրեր | 2026/10/16 17:03
Հայաստանն ու Ղրղզստանը նախատեսում են կրթության և գիտության ոլորտներում համագործակցության փաստաթղթեր ստորագրել
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ղրղզստանի Հանրապետության գիտության, բարձրագույն կրթության և նորարարությունների նախարար Գուլզատ Տընիբեկովնա Իսամատովային և Լուսավորության նախարար Դոգդուրկուլ Քենդիրբաևային: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։Պաշտոնյաները Հայաստանում են ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողո...

Լուրեր | 2026/10/16 16:34
Սեպտեմբերին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքները․ ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կ...

