Լուրեր | 2023/06/06 11:22
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխելու
Ակբա բանկը 2023 թվականի հունիսի 6-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 6-ը ներառյալ հրապարակային առաջարկով տեղաբաշխելու է 10.000.000 (տասը միլիոն) ԱՄՆ դոլար և 10.000.000.000 (տասը միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 5% և 11.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը 36 ամիս է։ ՀՀ դրամի դեպքում մեկ պարտատոմսի անվանական արժե...

