Լուրեր | 2023/10/31 06:11
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5%. ԿԲ
Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Նիստի ժամանակ որոշվել է. իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 11 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %

