ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ

Լուրեր | 2026/09/30 15:37

Հայաստանն ու ԱՄԷ-ն կհամագործակցեն արբիտրաժի և վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ

Աբու Դաբիում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արդարադատության նախարար Աբդուլլահ Սուլթան բին Ավադ Ալ Նուաիմիի հետ։Հանդիպման հիմնական շեշտադրումներն ու պայմանավորվածությունները․Արդարադատության ոլորտի խորացում․ Քննարկվել են երկու երկրների միջև իրավական...

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

Գործընկերային նյութեր | 2026/09/30 15:33

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։Արշավի շրջանակում տնտեսավարողները կարող են ինչպես ներգրավել նոր ֆինանսավորում, այնպես էլ վերաֆինանսավորել այլ ֆինանսա...

Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ

Լուրեր | 2026/09/30 15:22

Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգել մինչև 2031 թ․ դեկտեմբերի 31-ը։ Այդ մասին հայտնում...

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին

Գործընկերային նյութեր | 2026/09/30 14:13

«Ղեկավարը կարգադրել է շտապ գումար փոխանցել». IDBank-ը զգուշացնում է գործատուի անունից իրականացվող զեղծարարության մասին

Գլխավոր տնօրենից կամ անմիջական ղեկավարից անակնկալ հաղորդագրություն ստանալն ինքնին անհանգստացնող է։ Իսկ եթե ղեկավարը պահանջում է անհապաղ վճարում իրականացնել, զգուշացնում «գաղտնի գործարքի» մասին և խնդրում ոչ ոքի ոչինչ չհայտնե՞լ։ Շատ աշխատակիցներ նախընտրում են պարզապես կատարել հանձնարարությունն ու ավելորդ հարցեր չտալ։ Հենց սրա վրա է հիմնված կորպորատիվ զեղծարարության ամենավտանգավոր սխեմաներից մեկը՝ հա...

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը հասել է 8.9 տրիլիոն դրամի

Լուրեր | 2026/09/30 13:45

Հայաստանի բանկերի վարկային պորտֆելը հասել է 8.9 տրիլիոն դրամի

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հուլիսի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի ընդհանուր ծավալը հասել է 8,898,629 մլն դրամի (շուրջ 8.9 տրլն դրամ):Տարեկան աճ. 2025 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ վարկային պորտֆելն ավելացել է 1,762,077 մլն դրամով կամ 24.7%-ով:Վարկերի բաշխվածությունն ըստ ռեզիդենտության.Ռեզիդենտներին. 8,457,513 մլն դրամ:Ոչ ռեզիդենտներին. 441,117 մլն դրամ:Ռեզ...

Rolex-ի «Չորս եղանակներ» հավաքածուն վաճառվել է ռեկորդային 49.5 միլիոն դոլարով

Բրենդներ և շուկա | 2026/09/30 13:41

Rolex-ի «Չորս եղանակներ» հավաքածուն վաճառվել է ռեկորդային 49.5 միլիոն դոլարով

Լոնդոնում սեպտեմբերի 28-ին կայացած պատմական աճուրդում չորս եզակի Rolex Oyster Perpetual Cosmograph Daytona ժամացույցները վաճառվել են ընդհանուր առմամբ 49.47 միլիոն դոլարով:Բարեգործական ռեկորդ. Աճուրդն անցկացվել է Rolex-ի և Phillips-ի կողմից (աճուրդավար՝ Օրել Բաքս)։ Սա բարեգործական ժամացույցների աճուրդներում երբևէ արձանագրված ամենամեծ գումարն է, որն ամբողջությամբ ուղղվելու է բարեգործությանը:«Չորս եղ...

Ռուսաստանը մեկ ամսով երկարաձգել է արտադրողների կողմից վառելիքի արտահանման արգելքը

Միջազգային անցուդարձ | 2026/09/30 13:39

Ռուսաստանը մեկ ամսով երկարաձգել է արտադրողների կողմից վառելիքի արտահանման արգելքը

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը որոշում է կայացրել երկարաձգել անմիջական արտադրողների կողմից դիզելային, նավային վառելիքի և գազային յուղերի արտահանման ժամանակավոր արգելքը մինչև 2026 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:Ինչու է դա կարևոր.Ներքին շուկայի կայունություն. Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ որոշումն ընդունվել է ներքին շուկայում գներն ու առաջարկը կայուն պահելու համար:Բերքահավաքի շր...

Ինչպե՞ս է փոխվելու էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը. ՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել

Լուրեր | 2026/09/30 13:36

Ինչպե՞ս է փոխվելու էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքը. ՀԾԿՀ-ն նոր պահանջ է սահմանել

Սեպտեմբերի 30-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում՝ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ, ընդունվել է որոշում, որով էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրական էներգիայի հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանվել:Նոր պահանջներն ու ժամկետները.Հրապարակման պարտավորություն. «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն պարտավոր է մինչև 2026 թվականի դեկտ...

Որքա՞ն լրացուցիչ գումար է մուտքագրվել բյուջե․ ՊԵԿ-ը ամփոփել է «փափուկ վարչարարության» առաջին արդյունքները

Լուրեր | 2026/09/30 13:29

Որքա՞ն լրացուցիչ գումար է մուտքագրվել բյուջե․ ՊԵԿ-ը ամփոփել է «փափուկ վարչարարության» առաջին արդյունքները

ՊԵԿ առանցքային առաջնահերթություններից են հարկային ոլորտի շարունակական բարելավումն ու կատարելագործումը՝ տեսլականին և առաքելությանը համահունչ։ՊԵԿ-ից հայտնում են, որ հարկային ոլորտի բարեփոխումներն ու նախաձեռնությունները միտված են հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների համար առավել պարզ, կանխատեսելի և բարենպաստ միջավայրի ձևավորմանը, ժամանակակից համակարգերի և թվայնացված...

Flydubai-ի անձնակազմը հայտնել է Դուբայ-Թել Ավիվ չվերթում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին. օդաչուները կռվել են

Միջազգային անցուդարձ | 2026/09/30 12:35

Flydubai-ի անձնակազմը հայտնել է Դուբայ-Թել Ավիվ չվերթում տեղի ունեցած կոնֆլիկտի մասին. օդաչուները կռվել են

Դուբայից Թել Ավիվ չվերթ իրականացնող Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուները թռիչքի ընթացքում ծեծկռտուք են սարքել։ Կոնֆլիկտից հետո անձնակազմն ակտիվացրել է տագնապի ազդանշանը, ինչից հետո օդանավը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքում։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։Ավելի ուշ ինքնաթիռը նորից հայտնվել է թռիչքներին հետևող ծառայությունների ռադարներում, իսկ անձնակազմը կապ է հաստատ...

Հեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգվում է․ որն է պատճառը

Լուրեր | 2026/09/30 11:56

Հեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգվում է․ որն է պատճառը

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ավտոմատացման բնագավառի (ԲՏԱԱԲ) նախարար Դավիթ Թադևոսյանը հայտարարել է բջջային հեռախոսների ներմուծմանը վերաբերող խնդրահարույց օրենքի նախագծի քննարկման հետաձգման մասին:Հետաձգման պատճառը. Նախագծում անհրաժեշտ է ներառել առավել կիրառելի, չափելի և տեխնիկապես հստակ ուրվագծված եզրույթներ՝ ֆիսկալ խնդիրները արդյունավետ լու...

Մեկնարկում են Արտաշատի խճուղին Հյուսիս-Հարավին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Լուրեր | 2026/09/30 11:50

Մեկնարկում են Արտաշատի խճուղին Հյուսիս-Հարավին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

2026 թվականի հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղին Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհին և Հ-8 Նորագավթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Երթևեկության կազմակերպումն ու սահմանափակումները.Ժամանակավոր ճանապարհ. Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհահատվածով։Արագության սահմա...

Պենտագոնը Boeing-ի հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել՝ կործանիչների արտադրության համար

Բրենդներ և շուկա | 2026/09/30 11:47

Պենտագոնը Boeing-ի հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր է կնքել՝ կործանիչների արտադրության համար

ԱՄՆ ռազմական գերատեսչությունը (Պենտագոնը) հայտարարել է Boeing ընկերության հետ 20 միլիարդ դոլարի պայմանագիր կնքելու մասին:Նպատակը. Վեցերորդ սերնդի F/A-XX տախտակամածային սթելս տիպի կործանիչների արտադրություն, որոնք 2030-ական թվականներից սկսած կհամալրեն ամերիկյան ավիակիրները:Փոխարինում. F/A-XX-ը կփոխարինի ՌԾՈՒ-ի հնացած F/A-18E/F Super Hornet և EA-18G Growler ինքնաթիռներին և կշահագործվի 5-րդ սերնդի F-...

Ղազախստանն ու Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Միջազգային անցուդարձ | 2026/09/30 11:44

Ղազախստանն ու Գերմանիան ստորագրել են 2 միլիարդ դոլարի ավելի քան 30 առևտրային փաստաթուղթ

Բեռլինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ կայացած բանակցությունների արդյունքներով Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է շուրջ 2 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ավելի քան 30 առևտրային փաստաթղթի ստորագրման մասին:Գնահատական. Տոկաևը բանակցություններն անվանել է «բովանդակալից և արդյունավետ»՝ ընդգծելով, որ պայմանագրերի իրագործումն էլ ավելի կամրապնդի երկկողմ համագործակցությունը:Քաղաքակա...