Թուրքիայի Աքյաքա շրջանի ղեկավար Իսմայիլ Դեմիրթաշը Կարսի նահանգային ընդհանուր խորհրդի նախագահ Ֆուաթ Արսլանի հետ այցելել է Հայաստան-Թուրքիա սահմանին գտնվող երկաթուղու հատված և տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքներին, հայտնել է Ermenihaber.am-ը:
Դեմիրթաշը երկաթուղու շինարարությունն իրականացնող ընկերության ներկայացուցչից տեղեկություններ է ստացել շինաշխատանքների ներկա վիճակի, իրականացվող աշխատանքների և ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Դեմիրթաշը տեղում հետևել է շարունակվող աշխատանքներին և քննարկումներ ունեցել պատասխանատուների հետ։
Աղբյուրը նշում է, որ տարիներ շարունակ փակ մնացած Աքյաքայի սահմանային անցակետի (Դողու Քափը- Արևելյան դարպաս) և երկաթուղու վերաբացմանը մեծ ուշադրությամբ հետևում են տեղի բնակիչները։ Ակնկալվում է, որ նշված երկաթուղային գծի շահագործման հանձնումը զգալիորեն կնպաստի Աքյաքայի առևտրի, տնտեսության և տրանսպորտային հաղորդակցության զարգացմանը։
ABNews
Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու շինաշխատանքները
Լուրեր | 2026/11/13 11:29

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/29 20:25
Նոյեմբերի 29-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։

Լուրեր | 2026/11/28 20:22
Նոյեմբերի 28-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում եւ արտերկրում՝ դիտեք բոլոր կարեւոր, օգտակար եւ հետաքրքիր լուրերը` նոր մանրամասներով Armenian Business News-ի եթերում, տեսանյութերում եւ www.abnews.am կայքում։

Լուրեր | 2026/11/27 20:20
Նոյեմբերի 27-ի կարևոր լուրերը
1. Պուտինն ու Փաշինյանը կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը. ՊեսկովԿրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա բանակցություններում քննարկվելու է նաև Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցը:ԵՄ և ԵԱՏՄ համատեղելիությունը. Պեսկովը նշել է, որ Փաշինյանի այցը Ռուսաստան նախապես է ծրագրված եղել, և հավելել է, որ Մոսկվան համատեղելի...

Լուրեր | 2026/11/27 19:19
Նոյեմբերի 27-ի բիզնես լուրերը
Տեղական լուրերՀարկային օրենսդրության փոփոխություններ. բարձրացել են հարկերի չվճարման քրեական պատասխանատվության շեմերըԽոշոր չափ է սահմանվել տարեկան 30 մլն դրամը, իսկ առանձնապես խոշոր չափ՝ 50 մլն դրամը գերազանցող գումարը (այս շեմերից ցածր չվճարումներն ապաքրեականացվում են): Ուսումնասիրության արդյունքներով ճշտված հաշվարկ ներկայացնելու դեպքում հարկային մարմինը լրացուցիչ գործողություններ չի ձեռնարկում:ԱՁ...

