Լուրեր | 2023/10/10 06:36
Հայաստանում ծառայությունների ոլորտն ութ ամսում աճել է14,8%–ով` մինչև մոտ 2 տրիլիոն դրամ
Հայաստանում ծառայությունների ոլորտի ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին կազմել է 1 958 063,7 մլն դրամ (ընթացիկ գներով)՝ 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 14,8%-ով։ Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեն։ Միաժամանակ, այս տարվա օգոստոսին այս ցուցանիշը կազմել է 268 711,33 մլն դրամ՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճելով 13,8%-ով, իսկ այս տարվա հուլիսի համեմատ՝ 4%-ով։...

