Լուրեր | 2023/05/02 07:58
ԱՄՆ իշխանությունները փակել են First Republic բանկն ու այն վաճառել JPMorgan Chase-ին
ԱՄՆ-ի Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիան (FDIC) հայտարարել է, որ խնդրահարույց First Republic բանկն այսօր փակվել է Կալիֆոռնիայի Ֆինանսական պաշտպանության և նորարարության դեպարտամենտի կողմից և դրվել FDIC-ի արտաքին կառավարման ներքո: Կարգավորողն իր հերթին որոշել է First Republic-ը վաճառել ամերիկյան մեկ այլ բանկի՝ JPMorgan Chase-ին։ First Republic-ի հետ կապված խնդիրների մասին լուրերը տարածվել ե...

