ABNews

Բոլորը

Բոլոր հոդվածները՝ ըստ ամսաթվի։

Որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու

Լուրեր | 2026/06/09 15:25

Որ ընտրատեղամասերի արդյունքներն են վերահաշվարկվելու

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվելու են հետևյալ ընտրական տեղամասերի արդյունքները՝Թիվ 1 ԸԸՀ՝ 01/01-01/23Թիվ 2 ԸԸՀ՝ 2/1-2/57Թիվ 4 ԸԸՀ՝ 4/1-4/54Թիվ 5 ԸԸՀ՝ 5/1-5/19Թիվ 6 ԸԸՀ՝ 6/1-6/52Թիվ 8 ԸԸՀ՝ 8/1-8/63Թիվ 9 ԸԸՀ՝ 9/11, 9/13, 9/15, 9/25, 9/33, 9/37, 9/43, 9/46, 9/51Թիվ 10 ԸԸՀ՝ 10/2-10/10, 10/13, 10/14, 10/16, 10/17, 10/19, 10/21, 10/22, 10/23, 10/25, 1...

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալներն աճել են 80%-ով

Լուրեր | 2026/06/09 14:11

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալներն աճել են 80%-ով

Հայաստանի իրավապահ մարմինները 2025 թվականին արձանագրել են թմրամիջոցների և ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման ծավալների կտրուկ և աննախադեպ աճ: Այսօր խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։Թմրամիջոցների շուկան և տեղափո...

Ընդդիմությունը պահանջում է 555 տեղամասերի արդյունքների վերահաշվարկ․ ԿԸՀ

Լուրեր | 2026/06/09 14:06

Ընդդիմությունը պահանջում է 555 տեղամասերի արդյունքների վերահաշվարկ․ ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իրազեկում է, որ Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ ընտրատեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր՝ հունիսի 9-ի ժամը 11։00-ին։Դիմումների աշխարհագրությունը և քաղաքական ուժերըԸստ ԿԸՀ պաշտոնական տվյալների՝ հանրապետությունում գործող թվով 38 ընտրատարածքային ընտրական հան...

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ (տեսանյութ)

Լուրեր | 2026/06/09 14:02

ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ (տեսանյութ)

«Ագարակ» մաքսային անցման կետում, ԻԻՀ-ից մուտք գործած բեռնատարի մաքսային զննության արդյունքում, մաքսային ծառայողները  տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերել են չհայտարարագրված բնական մազեր: Խցիկում առկա բարձերի միջից  հայտնաբերվել են 143 կապ բնական մազեր` 26 կգ. քաշով :Ոչ օրինական ճանապարհով բնական մազերի ներմուծման փորձը կանխվել է, իսկ հայտնաբերվածը` առգրավվել: ԻԻՀ քաղաքացու  նկատմամբ Պետ...

Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»

Լուրեր | 2026/06/09 12:57

Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սիրիահայ գործարար Գաբրիել Չեմբերջյանը դատական կարգով վիճարկում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի (նախկին «Հայբիզնեսբանկ») գործողությունները՝ պնդելով, որ բանկը իր ավանդային միջոցներից 288 մլն 300 հազար դրամ է փոխանցել մեկ այլ անձի՝ Կարինե Ավդալյանի սնանկության գործով հատուկ հաշվին։ Դատարանում քննվող գործի շրջանակում Չեմբերջյանը պահանջում է անվավե...

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Լուրեր | 2026/06/09 12:18

Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում

Հունիսի 9-13-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ին և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Քարսիթ չունենալու համար տուգանքները կրկնապատկվել են

Լուրեր | 2026/06/09 12:16

Քարսիթ չունենալու համար տուգանքները կրկնապատկվել են

Հայաստանում կտրուկ խստացվել է վարչարարությունը ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները խախտող վարորդների նկատմամբ: Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա վիճակագրությունն ու սպասվող տեխնիկական նորամուծությունները:Քարսիթների և հեռախոսների վիճակագրությունը. ցուցանիշն...

Քանի անձ է դիմել նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Լուրեր | 2026/06/09 12:12

Քանի անձ է դիմել նախորդ տարի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության նկատմամբ հետաքրքրությունը վերջին տարիներին աննախադեպ տեմպերով աճել է՝ հասնելով պատմական գագաթնակետին: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:Համեմատական պատկերը. Ինչպե՞ս են փոխվել տեմպերըԸստ փոխնախարարի ներկայացրած տվյալների՝ 2014-2021 թվականներին ՀՀ քաղաքացիությա...

ԱՄՆ-ն ու Իրանը կարող են գործարք կնքել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Թրամփ

Լուրեր | 2026/06/09 11:59

ԱՄՆ-ն ու Իրանը կարող են գործարք կնքել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պատմական գործարք կկնքեն մոտակա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին ամերիկյան առաջնորդը հայտարարել է հեռուստակոնֆերանսի ժամանակ, որն անցկացվում էր ի պաշտպանություն Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական սենատոր Լինդսի Գրեմի։Թեհրանի պատրաստակամությունը և միջուկային հարցըԹրամփի խոսքով՝ երկու երկրների միջև ներկայումս ակտիվ բանակցո...

Ինչու են դեպի Դուբայ չվերթերը նվազել․ մասշտաբային խափանումներ ավիացիայում

Միջազգային անցուդարձ | 2026/06/09 11:52

Ինչու են դեպի Դուբայ չվերթերը նվազել․ մասշտաբային խափանումներ ավիացիայում

Դուբայ և հակառակ ուղղությամբ թռիչքներ նախատեսող ուղևորներն ամբողջ աշխարհում բախվել են չվացուցակների աննախադեպ և մասշտաբային փոփոխությունների հետ։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր Gulf News պարբերականը, մի շարք առաջատար միջազգային ավիաընկերություններ որոշում են ընդունել դադարեցնել, չեղարկել կամ հետաձգել չվերթների վերսկսումը Մերձավոր Արևելքում չդադարող լարվածության պատճառով։Աշխարհագրական ընդգրկումը և...

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում

Լուրեր | 2026/06/09 11:33

Հայաստանում արձանագրվել է ջրծաղիկի դեպքերի զգալի նվազում

Հայաստանում ջրծաղիկի հիվանդացությունը շարունակում է նվազման միտում ցուցաբերել։ 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում գրանցվել է հիվանդության 4550 դեպք, ինչը շուրջ 2.2 անգամ պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում  ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա...

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Լուրեր | 2026/06/09 11:30

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ

Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կիրականացվի հերթական տարանցիկ մատակարարումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:Այսօր «Բիլաջարի» կայարանից Բյոյուք-Քեսիք կայարանի ուղղությամբ կուղարկվի 12 վագոն պարարտանյութ՝ 828 տոննա ընդհանուր քաշով, և 6 վագոն ածուխ՝ 414 տոննա ընդհանուր քաշով։Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, տեղափոխվել է ավելի քան 29 հազար տոննա հացահ...

ԵՄ-ն ճանաչել է ընտրությունների արդյունքները և կոչ արել հարգել Փաշինյանի կուսակցության հաղթանակը

Լուրեր | 2026/06/09 11:26

ԵՄ-ն ճանաչել է ընտրությունների արդյունքները և կոչ արել հարգել Փաշինյանի կուսակցության հաղթանակը

Եվրոպական միությունը պաշտոնական հայտարարությամբ շնորհավորել է Հայաստանի քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու կապակցությամբ և բոլոր քաղաքական դերակատարներին կոչ արել հարգել ընտրությունների արդյունքները: Բրյուսելն ի գիտություն է ընդունել ԿԸՀ նախնական տվյալները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը:Ռուսական հի...

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի հունիսի 14-ին

Լուրեր | 2026/06/09 00:07

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի հունիսի 14-ին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի յոթին կայացած ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։«Իսկ հունիսի 19-ն այն օրն է, երբ քաղաքական ուժերը կարող են բողոքարկման հարցերով դիմել Սահմանադրական դատարան»,- ասել է նա։