Ինքնաբավություն հիմնական սննդային խմբերը՝ ըստ Nature Food-ի
Nature Food-ի հրապարակման համաձայն՝ աշխարհի 186 երկրներից 154-ը կարողանում են ներքին արտադրությամբ բավարարել իրենց պահանջարկը 7 հիմնական սննդային խմբերից միայն 2-5-ի շրջանակում։ Այս խմբերն են՝ մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, օսլա պարունակող սնունդ, միս, ձուկ և կաթնամթերք։
Ինքնաբավության ցուցանիշներ ըստ երկրների
Միայն Գայանան է հասել ինքնաբավության բոլոր յոթ խմբերում։
Չինաստանը և Վիետնամը բավարարում են վեց խմբի պահանջարկ։
Վեց երկիր՝ հիմնականում Մերձավոր Արևելքում (Աֆղանստան, ՄԱԷ, Իրաք, Մակաո, Կատար, Եմեն) որևէ սննդային խմբում ինքնաբավ չեն։
Տարածաշրջանային պատկերը
Ավելի քան մեկ երրորդ երկրները ապահովում են ինքնաբավություն միայն 1 կամ 2 խմբում։
Ինքնաբավության ցածր մակարդակ ունեցող 25 երկիր գտնվում է Աֆրիկայում, 10-ը՝ Կարիբյան տարածաշրջանում, իսկ 7-ը՝ Եվրոպայում։
Ինքնաբավության բարձր ցուցանիշ (5 և ավելի խումբ) արձանագրվել է ընդամենը յոթ երկրում, որոնց մեծ մասը՝ Եվրոպայում և Հարավային Ամերիկայում։
Հայաստանը ներառվել է աշխարհի 50 ամենաինքնաբավ երկրների շարքում, ըստ NakedScience-ի։

