«Այս տարին մեզ համար կարևորվելու է նրանով, որ սեպտեմբերից բարձրագույն կրթության և հանրակրթության համակարգի համար հասանելի են դառնում արհեստական բանականության կրթական գործիքները շատ մեծ ծավալով»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ «Firebird»-ի և «OpenAI»-ի հետ համագործակցությամբ 50 հազար բաժանորդագրությունը դառնալու է հասանելի։
«Այդ հասանելիության միջոցով նախատեսում ենք, որ թե՛ մեր սովորողները, թե՛ բուհական համակարգը կունենան հնարավորություն արհեստական բանականության կրթական գործիքներ օգտագործել»,- ընդգծել է նախարարը և շեշտել, որ դպրոցի տնօրենը կկարողանա AI-ի գործիքակազմով վերլուծություններ ունենալ և հասկանալ խոցելի ուղղությունները, որոնց վրա պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։
Նրա խոսքով՝ ուսուցիչներն ունենալու են հնարավորություն գործիքակազմի միջոցով մեխանիկական աշխատանքից ազատել իրենց ժամանակը և կենտրոնանալ ավելի շատ ստեղծագործական աշխատանքի վրա։


