Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման խափանումների պատճառով արտադրանքի ավելցուկը մեծ քանակներով տեղափոխվել է Վրաստան։ Այդ մասին տեղական ԶԼՄ-ներին հայտնել է Վրաստանի Ծաղկաբույծների ասոցիացիայի համահիմնադիր Ռուսիկո Միկավան։
Նրա խոսքով՝ Հայաստանից արտադրանքի ավելցուկը, հատկապես ծաղիկների, բոլոր հնարավոր եղանակներով շատ մեծ ալիքով հոսել է Վրաստան։
«Սա հանգեցրել է տեղական շուկայում գների տատանումների, անհավասար մրցակցության և բարդ պայմաններ է ստեղծել վրացի փոքր և միջին ձեռնարկատերերի ու դիստրիբյուտորների համար», — նշել է նա։


