Իրանը նախատեսում է Պարսից ծոցում հակամարտության ընթացքում կրած վնասները փոխհատուցել հատուկ ներդրումային հիմնադրամի միջոցով։ Այս մասին հայտնում է Fars լրատվական գործակալությունը։
Աղբյուրների փոխանցմամբ՝ հիմնադրամը կստեղծվի շահագրգիռ ֆինանսական հաստատությունների մասնակցությամբ, սակայն դրա կառուցվածքի և կառավարման վերաբերյալ մանրամասներ դեռևս չեն հրապարակվում։
Նշվում է նաև, որ Իրանը մտադիր է հարկեր գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից՝ այդ միջոցները ուղղելով վերականգնման ծրագրերին։
Հրադադարի պայմանների համաձայն՝ Իրանը կարող է Օմանի հետ համատեղ ստանալ նման հարկեր սահմանելու իրավունք։
Այս քայլերը նպատակ ունեն ապահովելու հակամարտության հետևանքով վնասված ենթակառուցվածքների վերականգնումը։

