ABNews

Հոկտեմբերի 16-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/10/16 19:19

Հոկտեմբերի 16-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • Բնակարանների առուվաճառքի գործարքները օգոստոսին՝ 2,690

    2026 թ. օգոստոսին ՀՀ-ում բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացվել է 2,690 առուվաճառքի գործարք, որոնց 64.8%-ը (1,743 գործարք) բաժին է ընկնում Երևանին:

  • Դեղագործական որոշ ապրանքների նույնականացման նշանների պահանջը 2027-ից

    2027 թ. հունվարի 1-ից ընդլայնվում է ցանկը, որոնց մատակարարման փաստաթղթերում պարտադիր պետք է ներառվեն նույնականացման նշանների տվյալները (պահանջը տարածվելու է գարեջրի, վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի, կոնտրաստային նյութերի և հակաբեղմնավորիչների վրա):

  • Առողջապահական ապահովագրության համավճարի առավելագույն սահմանաչափը

    Առողջապահական ապահովագրության շրջանակում նեղ մասնագիտական ուղղությամբ սահմանվել է տարեկան 2 փոխհատուցվող խորհրդատվություն և 4 այց։ Խորհրդատվությունների համավճարի առավելագույն սահմանաչափը մինչև 12,000 դրամ է:

  • Ատոմային էներգետիկայի ռազմավարական նշանակությունը և ՀԱԷԿ-ի արդիականացումը

    ՀԱԷԿ-ի տնօրենը հայտարարել է, որ կայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի 30-40%-ը: Վերջին 6-8 տարիներին շահագործման ժամկետի երկարաձգման համար «Ռոսատոմի» և այլ գործընկերների աջակցությամբ ներդրվել է մոտ 500 մլն դոլար:

  • Քննարկվել է կանաչ տնտեսության ու ենթակառուցվածքների արտոնյալ ֆինանսավորումը

    ՀՀ ֆինանսների նախարարությունում Իտալիայի դեսպանության և Իտալիայի զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են կանաչ տնտեսության, էներգետիկայի և ենթակառուցվածքների ծրագրերի արտոնյալ ֆինանսավորման ու բյուջետային աջակցության հնարավորությունները:

Միջազգային լուրեր

  • ԱՄՆ-ը ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներին

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի արտահանումն ու վաճառքը դաշնակիցներին՝ սեփական ռազմական պաշարներն ու զինանոցները լիարժեք համալրելու նպատակով:

  • Tesla-ն ներկայացրել է նորացված Roadster «թռչող մեքենան»

    Tesla-ն ցուցադրել է Roadster սպորտային մեքենայի նորացված մոդելը, որը հագեցած է բարձր ճնշման սեղմված օդով/գազով աշխատող հատուկ ռեակտիվ շարժիչներով՝ օդում թռիչքներ և դիրքի ճշգրիտ կառավարում ապահովելու համար:

  • Կանադան և Հնդկաստանը մտադիր են առևտրային համաձայնագիր կնքել

    Կանադան (որն ունի ուրանի խոշորագույն պաշարներ) և Հնդկաստանը նախատեսում են մինչև 2026 թվականի վերջը առևտրային համաձայնագիր կնքել՝ համագործակցելով միջուկային էներգետիկայի, ենթակառուցվածքների և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում:

  • ԱՄՆ-ում առաջարկել են մաքսատուրքեր սահմանել Իսպանիայի առևտրային նավերի համար

    ԱՄՆ ծովային դաշնային հանձնաժողովն առաջարկել է 200 հազար դոլարի վճար սահմանել ամերիկյան նավահանգիստներ մուտք գործող իսպանական նավերի համար, ինչպես նաև՝ սահմանափակել իսպանական ապրանքների (այդ թվում՝ ձիթապտղի յուղի) ներմուծումը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը