ABNews

Թեհրանը պատրաստ է քննարկել ԱԷՄԳ-ի հետ միջուկային հարցերը

Լուրեր | 2025/07/24 13:08

Թեհրանը պատրաստ է քննարկել ԱԷՄԳ-ի հետ միջուկային հարցերը

ԷՄԳ-ն հաստատել է, որ իր ղեկավար Ռաֆայել Գրոսին շարունակում է ակտիվ քննարկումներ վարել բոլոր կողմերի հետ։

Իրանը համաձայնել է առաջիկա շաբաթներին ընդունել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեխնիկական թիմին՝ քննարկելու երկկողմ հարաբերությունները։

Այդ մասին հայտնել է փոխարտգործնախարար Ղարիբաբադին։ ԱԷՄԳ-ն հաստատել է, որ իր ղեկավար Ռաֆայել Գրոսին շարունակում է ակտիվ քննարկումներ վարել բոլոր կողմերի հետ։

Գործակալությունը կարևորում է Իրանում տեսչական աշխատանքների վերսկսումը՝ վերջին ամիսների իսրայելա-ամերիկյան հարվածների ֆոնին։ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը