Իրանի շուրջ զարգացող հակամարտության պայմաններում Եվրամիության երկրների հանածո վառելիքի ներկրման ծախսերը ընդամենը 60 օրվա ընթացքում աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ ծախսերի աճը տեղի է ունեցել առանց էներգիայի լրացուցիչ ծավալների ավելացման։
«Հակամարտության ընդամենը 60 օրվա ընթացքում հանածո վառելիքի ներկրման մեր ծախսերն աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով՝ առանց էներգիայի որևէ լրացուցիչ միավորի ավելացման»,- նշել է նա։
Ֆոն դեր Լայենը նաև զգուշացրել է, որ հակամարտության տնտեսական հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ։

