Մրցանակը վկայում է 2025 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների
քանակական և որակական համապատասխանության, ինչպես նաև բարձր կատարողականի ապահովման
մասին։
Այս ձեռքբերումը կարևոր
նշանակություն ունի ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, երբ միջազգային փոխանցումների
որակը պահանջում է ոչ միայն տեխնոլոգիական զարգացում, այլև գործընթացների հստակ կազմակերպում
և թիմի բարձր մասնագիտական պատրաստվածություն։
«Այս մրցանակը կարևոր
գնահատական է մեր թիմի հետևողական աշխատանքի և միջազգային փոխանցումների ոլորտում մեր
կայուն արդյունքների համար։ Շարունակելու ենք պահպանել և զարգացնել մեր գործընթացներն
ու կարողությունները՝ մեր հաճախորդներին տրամադրելով միջազգային չափանիշներին համապատասխան
ծառայություններ և ամրապնդելով ոլորտում առաջատար դիրքերը», — նշել է Բանկի ֆինանսական
հաստատությունների և միջազգային բանկային հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի
Քոչարյանը։
Կոնվերս Բանկը
վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
*գովազդ

