Այնուհետև ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝
շուկային ներկայացնելով նաև չիպսերի լայն տեսականի, պոպկորն և սուրճ, որոնք ներկայում
իրացվում են Հայաստանի ներքին շուկայում։
Ընկերության տնօրեն
Արման Մխիթարյանի խոսքով՝ արտադրության հիմքում դրված է ոչ միայն բարձրորակ հումքի
օգտագործումը, այլև աշխատանքի նկատմամբ առանձնահատուկ մոտեցումը։ Նրա ձևակերպմամբ,
Family-ի արտադրանքի գլխավոր առանձնահատկությունը թիմի նվիրվածությունն ու այն սերն
է, որը ներդրվում է յուրաքանչյուր ապրանքի ստեղծման ընթացքում։
Ընկերության զարգացման
և արտադրության ընդլայնման կարևոր փուլը սկսվել
է Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ։ Բանկի ֆինանսական աջակցությամբ կառուցվել
է արտադրության նոր շենքը, որտեղ այժմ իրականացվում է ընկերության ամբողջ արտադրական
գործընթացը։
Նոր արտադրամասի գործարկումը
հնարավորություն է տվել զգալիորեն մեծացնել արտադրության ծավալները և նախանշել զարգացման
նոր ուղղություններ։ Մասնավորապես, ընկերությունը նախատեսում է առաջիկայում շուկա ներկայացնել
նաև փոքր փաթեթավորմամբ արտադրանք՝ ապահովելով ավելի լայն հասանելիություն սպառողների
համար, այդ թվում՝ խոշոր սուպերմարկետներում։
Այսօր Family-ն փոքր
ընտանեկան բիզնեսից վերածվել է զարգացող արտադրության, իսկ Կոնվերս Բանկի աջակցությունը
դարձել է այդ աճի առանցքային գործոններից մեկը՝ նպաստելով բիզնեսի կայուն զարգացմանն
ու ընդլայնմանը։
Ֆինանսավորումն իրականացվել է Կոնվերս Բանկի Women in Business վարկատեսակի շրջանակում, որը ստեղծված է աջակցելու կանանց կողմից հիմնված կամ ղեկավարվող ձեռնարկություններին՝ առաջարկելով հասանելի ֆինանսավորում, ճկուն պայմաններ և զարգացման համար անհրաժեշտ գործիքներ՝ նոր շուկաներ մուտք գործելու և բիզնեսը վստահորեն ընդլայնելու նպատակով։
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

