Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչը երկու երկրների միջև ռազմավարական երկխոսության համաձայնագիր են ստորագրել:
Այս մասին X-ի իր էջում արված գրառմամբ հայտնել է ՀՀ վարչապետը:
«Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ ստորագրեցինք Հայաստան-Խորվաթիա ռազմավարական երկխոսության համաձայնագիրը, որը նշանակալի առաջընթաց է մեր երկկողմ կապերի զարգացման գործում»,-գրել է ՀՀ վարչապետը։

