Առաջիկա իմ ամենակարևոր անելիքը համարում եմ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վավերացումը: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
«Ես ինձ համար նման խնդիր եմ դրել՝ կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ փաշինյանը տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով, թե ինչպիսի տեսք պետք է ունենա խաղաղությունը՝ Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։


