Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվացել են բնակարանների վարձակալության վերաբերյալ խարդախությունները։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Կիբեռոստիկանությունից:
Հանցավորները սոցիալական ցանցերում հրապարակում են գրավիչ լուսանկարներով և շուկայականից զգալի ցածր գներով կեղծ հայտարարություններ։ Հայտարարությամբ հետաքրքրվելուց հետո նրանք, պատճառաբանելով, որ բնակարանի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, պահանջում են անհապաղ փոխանցել կանխավճար՝ այն «ամրագրելու» նպատակով։
Արդյունքում՝ գումարը ստանալուց հետո դադարեցնում են կապը, արգելափակում են ձեզ կամ ջնջում իրենց էջը։
Ինչպե՞ս պաշտպանվել
• Երբեք մի՛ փոխանցեք կանխավճար, քանի դեռ անձամբ չեք տեսել բնակարանը և չեք համոզվել, որ շփվում եք իրական սեփականատիրոջ կամ անշարժ գույքի գործակալության լիազորված ներկայացուցչի հետ։
• Եթե առաջարկը չափազանց շահավետ է թվում, մեծ է հավանականությունը, որ այն խարդախություն է։
• Ցանկացած վճարում կատարեք միայն գրավոր պայմանագրի կնքումից հետո։
• Ստուգեք այն օգտահաշիվը, որը հրապարակել է հայտարարությունը․ վերջերս ստեղծված, քիչ ակտիվություն ունեցող կամ կասկածելի էջերը կարող են օգտագործվել խարդախության նպատակով։
• Հնարավորության դեպքում համոզվեք, որ բնակարանի լուսանկարները չեն օգտագործվել այլ հայտարարություններում կամ կայքերում։
Եթե կասկածում եք, որ դարձել եք խարդախության զոհ՝
Հնարավորինս արագ դիմեք ձեր բանկին, պահպանեք ամբողջ հաղորդագրությունների պատմությունը, փոխանցման անդորրագրերը և դեպքին առնչվող այլ տվյալներ, ապա անմիջապես տեղեկացրեք ոստիկանությանը։
Զգոն եղեք և ցանկացած վճարում կատարելուց առաջ մանրակրկիտ ստուգեք առաջարկի իսկությունը
ABNews
Սոցիալական ցանցերում բնակարանների վարձակալության անվան տակ խարդախություններ են կատարվում․ ինչպես պաշտպանվել
Լուրեր | 2026/08/05 11:16

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/10/15 16:07
Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին, ով Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։Ինչու է դա կարևոր. Գուտերեշը պատմության մեջ ՄԱԿ-ի երկրորդ գլխավոր քարտուղարն է, որ այցելում է Հայաստան: COP17-ը Հայաստանի Հանրապետութ...

Լուրեր | 2026/10/15 16:01
Սահմանվել են մեծ պահանջարկ ունեցող համարանիշների նոր չափորոշիչներ
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում փոփոխություններ են կատարվել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ։ Որոշմամբ սահմանվել են նոր տառերի և թվերի համադրություններ, այդ թվում՝ «XYZ» ձևաչափի թվային համադրությամբ համարանիշերը։Ինչու է դա կարևոր. Որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով քաղաքացիների բարձր հետաքրքրվածությունը նման...

Լուրեր | 2026/10/15 14:42
Թմրամոլություն ունեցող անձինք ազատազրկման դեպքում այլևս դուրս չեն բերվի բժշկական ռեգիստրից
Թմրամոլություն ունեցող անձինք ազատազրկման դատապարտվելու հիմքով դուրս չեն բերվի համապատասխան ռեգիստրից։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում։Փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի թմրամոլություն ունեցող անձինք մնան ռեգիստրում, գտնվեն պատշաճ բժշկական հսկողության տակ և անցնեն անհրաժեշտ հետազոտություններ։

Լուրեր | 2026/10/15 13:37
Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքների համար արտոնություն սահմանվեց
ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում որոշում է ընդունվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրել «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հանդիսանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հիմնական կապալառուն։Ինչու է դա կարևոր. Արտոնությունը վերաբերում է Եվրամիության երկրներից ներմուծվող 71 ապրանքատեսակի, որոնց ընդհանուր...

