ABNews

Աֆղանստանի խստացվել են կանանց հագուստի կանոնները

Լուրեր | 2026/04/03 11:36

Աֆղանստանի խստացվել են կանանց հագուստի կանոնները

Պահանջների համաձայն՝ արգելվում է կիպ հագուստի կրումը, որը հակասում է հիջաբի սահմանված սկզբունքներին։

Աֆղանստանի Հերաթ նահանգում տեղական իշխանությունները խստացրել են կանանց հագուստի վերաբերյալ պահանջները։

Նոր կարգավորումները հիմնված են շարիաթի նորմերի վրա և սահմանում են, որ կանայք պետք է կրեն ազատ, մարմինը չընդգծող և ուշադրություն չգրավող հագուստ։

Պահանջների համաձայն՝ արգելվում է կիպ հագուստի կրումը, որը հակասում է հիջաբի սահմանված սկզբունքներին։

Տեղեկացվում է, որ կարգավորումների կիրառումը նախատեսվում է իրականացնել աստիճանաբար՝ տեղեկատվական և կրթական միջոցառումների միջոցով։

Ներկայացված փոփոխությունները ցույց են տալիս տեղական մակարդակում սոցիալական վարքագծի կանոնների խստացման միտում։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը