ABNews

WhatsApp-ը կավելացնի բազմակի հաշիվների գործառույթ

Լուրեր | 2023/06/19 10:29

WhatsApp-ը կավելացնի բազմակի հաշիվների գործառույթ
Նոր գործառույթը կհայտնվի մեսենջերի հաջորդ թարմացման մեջ. մեկ սարքում հնարավոր կլինի միանգամից բազմակի հաշիվ օգտագործել,- գրում է fintech.am-ը։ Այս մասին պաշտոնապես չի հայտարարվել, բայց նորամուծության մասին գրել է WAbetainfo պրոֆիլային պորտալը։ Նոր գործառույթի մասին տվյալները հայտնաբերվել է Android-ի բիզնեսի համար նախատեսված WhatsApp մեսենջերի թարմացված տարբերակում։ Ենթադրվում է, որ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան մեսենջերում մի քանի հաշիվ օգտագործել մեկ սարքի վրա։ Պորտալի տվյալներով՝ հավելվածում կհայտնվի հատուկ մենյու՝ հաշիվների միջև անցում կատարելու համար։ WhatsApp-ը վերջերս հայտարարեց ալիքների գործարկման մասին։ Իսկ նախքան դա, ավելացրել էր ուղարկված հաղորդագրությունները խմբագրելու գործառույթ: Ուղարկողը կարող է փոխել հաղորդագրության տեքստը այն ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը