ABNews

Թմրանյութերի շրջանառության ծավալներն աճել են

Լուրեր | 2023/05/18 08:18

Թմրանյութերի շրջանառության ծավալներն աճել են
Հայաստանը շարունակում է գտնվել միջազգային բոլոր հնարավոր հարթակների ուշադրության կենտրոնում: Հիմա էլ պարզվում է, որ Իտալիայում ձերբակալել են մի ուղեբեռ, որի մեջ եղել է մեծ ծավալների թմրանյութ նախատեսված Հայաստանի համար,- գրում է Banksnews.am-ը։ Հանրության մոտ այնպիսի կարծքիներ են շրջանառվում, որ հնարավոր է՝ մեր հանրության զգալի մի հատված իրապես գտնվում է թմրանյութերի ազդեցության տակ, և դա է ավելացող հանցագործությունների կամ ոչ ադեկվատ վարքագծի պատճառը: Իրականում պետք է փաստել, որ թմրանյութերի հետ կապված խնդիրներն իրապես շատ են և նվազման միտում չունեն: Մասնավորապես, 2023թ-ի առաջին եռամսյակում թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թվաքանակի մասնաբաժինը հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում կազմել է 24%.

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը