«Այսօր մենք հայտարարում ենք համալիր մոտեցման մասին, որը զգալիորեն կընդլայնի Համաշխարհային բանկի գործիքակազմը ճգնաժամերին պատրաստվածության ապահովման, դրանց արձագանքման եւ վերականգնման ուղղությամբ», — ասել է Բանգան Փարիզում Հյուսիսի եւ Հարավի երկրների միջեւ «նոր միջազգային ֆինանսական դաշնագրի» քննարկմանը նվիրված գագաթնաժողովի ընթացքում:
Առաջարկվող միջոցառումները ներառում են օգնություն զարգացող երկրների կառավարություններին հակաճգնաժամային արձագանքման առաջադեմ համակարգերի ստեղծման գործում, տարբեր նախագծերի աջակցության համար ապահովագրության նոր տեսակների տրամադրում՝ երկրներին հնարավորություն ընձեռելով միջոցների մի մասն արագ ուղղել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Երկրները նաև կկարողանան հետաձգել պարտքերի մարումը, որպեսզի կենտրոնանան հակաճգնաժամային միջոցառումների վրա՝ առանց անհանգստանալու ֆինանսական հետևանքների մասին:
«Նոր ֆինանսական դաշնագրի» գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում հունիսի 22-23-ը եւ պետք է մշակի Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի ապագա միջազգային համագումարների ճանապարհային քարտեզը, որը ներառում է նաեւ Հարավի երկրների արտաքին պարտքի մեղմացմանն ուղղված միջոցառումներ:
Առաջին անգամ գագաթնաժողովի գաղափարը Ֆրանսիան հնչեցրել է անցած աշնանը Եգիպտոսում ՄԱԿ-ի COP27 կլիմայական համաժողովի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով ՝ ինքը պետք է օգնի խուսափել «աղքատության դեմ պայքարի եւ կլիմայի պաշտպանության պայքարի միջեւ ընտրությունից»:
ABNews
Համաշխարհային բանկը կընդլայնի զարգացող երկրների աջակցության միջոցառումները. նրանք կարող են հետաձգել պարտքերի մարումը
Լուրեր | 2023/06/23 09:04

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/08/21 20:20
Օգոստոսի 21-ի կարևոր լուրերը
1. ՍԱՏՄ-ի արձագանքը «Ռոսսելխոզնադզորին»ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնել է, որ մշտական-օպերատիվ կապի մեջ է ռուս գործընկերների հետ:Գործողությունները. «Ռոսսելխոզնադզորի» հետ հստակեցվում են ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների պահպանմանն ուղղված համատեղ քայլերի հաջորդականությունն ու ժամանակացույցը:2. Հայաստանը դիմել է չեզոք երկրի՝ Բաքվում հայ գերիներին տեսակցելու համ...

Լուրեր | 2026/08/21 17:47
ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Ամատունի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) պատրաստ է իր մարդասիրական առաքելության շրջանակում հանդես գալ որպես չեզոք միջնորդ՝ Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և հանրային կապերի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելով, որ պետք է լինի համապատասխան դիմում և հարցը համաձայնեցվի ներգրավված կողմերի հետ։«...

Լուրեր | 2026/08/21 16:55
Բուհերում մոտ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ ՊՎԾ
Պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում իրականացված վերահսկողության արդյունքում պարզել է, որ 18 պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում 2023 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսը ուսումն ավարտած, հեռացված կամ ազատված շուրջ 4 500 ուսանողների վճարումների և տրամադրված փոխհատուցումների արդյունքում ձևավորվել է շուրջ 400 մլն դրամի...

Լուրեր | 2026/08/21 16:10
Թունավոր խաղալիք է հայտնաբերվել․ վաճառքը կասեցվել է
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Անուշիկ Գևորգյան Ավետիքի» Ա/Ձ-ում։Նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսվարողի կողմից իրացվող խաղալիքներից մեկի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր, թունավոր նյութեր։Հայտնաբերված խախտման հիմքով տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապ...

