ABNews

Apple-ի առցանց խանութում հասանելի է իրական խորհրդատու

Լուրեր | 2023/03/16 04:54

Apple-ի առցանց խանութում հասանելի է իրական խորհրդատու
Այսօր Կուպերտինոյում գտնվող ընկերությունը հայտարարեց, որ ԱՄՆ-ում գնորդներն այժմ կարող են ուղիղ տեսազանգով շփվել Apple-ի մասնագետի հետ առցանց խանութից iPhone գնելու ժամանակ,-գրում է fintech.am-ը։ Այս նոր ծառայության միջոցով հաճախորդները կարող են իմանալ iPhone-ի վերջին մոդելների և առանձնահատկությունների, փոխանակման առաջարկների, փոխադրողների գործարքների և սմարթֆոնների գնման տարբերակների մասին: «Shop with a Specialist over Video ծրագրի շնորհիվ մեր թիմի անդամները ուրախ են շփվել գնորդների հետ և բացառիկ ծառայություններ մատուցել, որպեսզի օգտատերերն իմանան, թե որ iPhone-ն է լավագույնս համապատասխանում իրենց»,-ասել է Apple-ի առցանց խանութի ղեկավար Կարեն Ռասմուսենը:

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը