Օքսֆորդի անգլերեն լեզվի բառարանը 2024թ. տարվա բառ է ընտրել «Brain rot» (բրեյնրոթ, բառացի՝ ուղեղի թարախակալում կամ քայքայում) արտահայտությունը: Այս մասին հայտնել է Oxford University Press-ի մամուլի ծառայությունը, ընդգծելով, որ արտահայտությունն ունի խորքային սոցիալական նշանակություն ժամանակակից թվային դարաշրջանում:
Ի՞նչ է նշանակում «Brain rot»
Օքսֆորդի բառարանը «Brain rot»-ը սահմանում է որպես «մարդու մենթալ կամ մտավոր վիճակի ենթադրյալ վատացում, որը հաճախ դիտարկվում է որպես նյութի (հատկապես օնլայն-կոնտենտի) չափից ավելի օգտագործման հետեւանք, որը համարվում է սովորական կամ պարզունակ»: Այս արտահայտությունն արտացոլում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների ազդեցությունը մարդկանց մտածողության վրա՝ համատեքստային կարեւորություն տալով առցանց բովանդակության սպառման հետևանքներին:Բառի ծագումնաբանությունը
«Brain rot»-ի առաջին օգտագործումը գրանցվել է 1854 թվականին ամերիկացի հայտնի գրող և բանաստեղծ Հենրի Դեւիդ Թորոյի «Ուոլդեն կամ՝ կյանքն անտառում» գրքում: Թորոն օգտագործել է այս արտահայտությունը՝ մատնանշելով մարդու մտավոր կամ հոգեբանական վիճակի վնասվածքը՝ կապված իր ժամանակաշրջանի նյութապաշտության հետ: Սակայն թվային դարաշրջանում «Brain rot» արտահայտությունը ձեռք է բերել նոր իմաստ՝ արտահայտելով առցանց բովանդակության վնասակար ազդեցությունը: Վերջին տարիներին այն հատկապես մեծ տարածում է գտել Gen Z-ի և Gen Alpha-ի շրջանում՝ դառնալով սոցիալական ցանցերում տարածված եզրույթ:Օնլայն քվեարկության արդյունքները և այլ թեկնածուները
Տարվա բառն ընտրվել է Oxford University Press-ի փորձագետների կողմից՝ հաշվի առնելով օնլայն քվեարկության արդյունքները, որը անցկացվել է հրատարակչության կայքում: Եզրափակիչ ցուցակում ներառված էին հետևյալ բառերը.- Demure (զուսպ) – ածական, որը նշանակում է զուսպ կամ հեզաճկուն պահվածք:
- Slop – ցածրորակ օնլայն բովանդակություն, որը գեներացվում է արհեստական բանականության միջոցով:
- Lore – փաստերի և գիտելիքների ամբողջություն, որը անհրաժեշտ է թեման ավելի լավ հասկանալու համար:
- Romantasy – ռոմանտիկ ֆենթեզի ժանրի գրականություն:
- Dynamic pricing – դինամիկ գնագոյացում, որը կիրառվում է շուկայի փոփոխվող պահանջարկի հիման վրա:

