ABNews

Լուրեր

Լուրեր

Հայկական BlueQubit-ը Product Hunt-ում է. fintech.am

Լուրեր | 2023/03/24 04:55

Հայկական BlueQubit-ը Product Hunt-ում է. fintech.am

BlueQubit նորարարական քվանտային հաշվողական հարթակը, որի հիմնադիրները հայեր են, այսօր Product Hunt-ում պայքարում է օրվա պրոդուկտ դառնալու համար։ BlueQubit-ն հասանելի է դարձնում քվանտային հաշվարկը։ Հարթակի միջոցով ծրագրավորողներն ու հետազոտողները կարող են ընդամենը մեկ քլիքով հասանելիություն ստանալ ցանկացած հզոր քվանտային սարքավորման,- մանրամասն՝ այստեղ։

Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը բարելավել անվտանգությունը շինհրապարակում. News.am Tech

Լուրեր | 2023/03/24 04:42

Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը բարելավել անվտանգությունը շինհրապարակում. News.am Tech

Արհեստական բանականությունն (ԱԲ) այսօր ակտիվորեն թափ է հավաքում՝ ներթափանցելով նորանոր ոլորտներ։ Շինարարությունը բացառություն չէ, թեև երկար ժամանակ ենթադրվում էր, թե այս ոլորտում գրեթե ամեն ինչ կախված է մարդկային գիտելիքներից և փորձից։ Արհեստական ​​բանականությունը, օրինակ, կարող է օգնել զգալիորեն բարելավելու անվտանգությունը շինհրապարակում: Եվ ահա թե ինչպես։

Tesla-ն սմարթֆոնի անլար լիցքավորիչ է թողարկել, որը կարող է միաժամանակ 3 սարք լիցքավորել

Լուրեր | 2023/03/24 04:07

Tesla-ն սմարթֆոնի անլար լիցքավորիչ է թողարկել, որը կարող է միաժամանակ 3 սարք լիցքավորել

Սմարթֆոնների անլար լիցքավորման նոր կայանը, որն ակնհայտորեն ոգեշնչված է Cybertruck էլեկտրական պիկապ բեռնատարի դիզայնից, կգրավի ոչ միայն Tesla-ի երկրպագուներին, այլև գրեթե բոլոր նրանց, ովքեր ունեն հեռախոս: Այնուամենայնիվ, այս սարքն ունենալու համար ստիպված կլինեն 300 դոլար վճարել,- մանրամասն՝ այստեղ։

ՊԵԿ. «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ պահեստում մեկնարկում է պիլոտային ծրագիր

Լուրեր | 2023/03/23 08:19

ՊԵԿ. «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ պահեստում մեկնարկում է պիլոտային ծրագիր

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային հսկողության աշխատանքների պարզեցման, դյուրացման և դրա վրա ծախսվող աշխատաժամանակի նվազեցմանն ուղղված միջոցառումների շրջանակում, «Ապավեն Տերմինալ» ՓԲԸ ժամանակավոր պահպանման պահեստում 2023 թ. մարտի 27-ից մեկնարկում է մաքսային հսկողության գործառնությունների մեկ վայրում իրականացման պիլոտային ծրագիրը,- մ...

Հայաստանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ժամկետը եւս 10 տարով երկարացնելու գործընթաց է սկսում

Լուրեր | 2023/03/23 08:15

Հայաստանը ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը ժամկետը եւս 10 տարով երկարացնելու գործընթաց է սկսում

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով գործընթաց սկսելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ԿԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետն ավարտվել է 2016 թվականին, սակայն իրականացվել է էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը, որի արդյունք...

Կառավարությունը 943 մլն 686 հազար դրամ հատկացրեց Շիրակի մարզին

Լուրեր | 2023/03/23 08:12

Կառավարությունը 943 մլն 686 հազար դրամ հատկացրեց Շիրակի մարզին

Կառավարության որոշմամբ 943 մլն 686 հազար դրամ հատկացվեց Շիրակի մարզի Գյումրի համայնքի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի ընդլայնման 2 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից։ 904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի համամասնությունն է, ծրագրի պայմանագրա...

Ակբա բանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը և Կոնվերս բանկը՝ Forbes-ի Ռուսաստանի հարևան երկրների վստահելի բանկերի ցանկում

Լուրեր | 2023/03/23 08:03

Ակբա բանկը, Ամերիաբանկը, Ինեկոբանկը և Կոնվերս բանկը՝ Forbes-ի Ռուսաստանի հարևան երկրների վստահելի բանկերի ցանկում

Ռուսական Ֆորբսը հրապարակել է Ռուսաստանի հարևան երկրների 50 վստահելի բանկերի ցուցակը, որտեղ տեղ են զբաղեցրել 10-ական բանկ Հայաստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից և ադրբեջանից։ Forbes-ը բանկերը դասակարգել է ըստ միջազգային Fitch, Moody’s и Standard & Poor’s գործակալությունների վարկանիշների, դրանց հավասարության դեպքում հաշվի են առնվել բանկերի ակտիվների ծավալները։ Ցուցակը գլխավորում է Ղազա...

«Անիվ» Հիմնադրամը  և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին․ Hraparak.am

Լուրեր | 2023/03/23 07:47

«Անիվ» Հիմնադրամը  և «Մատենա» միջազգային բիզնես դպրոցը հայտարարում են համագործակցության մասին․ Hraparak.am

Հայագիտական հետազոտությունների զարգացման և աջակցության «Անիվ» հիմնադրամը սկսել է համագործակցությունը «Մատենա» միջազգային բիզնես դպրոցի հետ: Համագործակցության շրջանակում «Անիվ» հիմնադրամը կրթաթոշակներ կտրամադրի կրթության, գիտության և մշակույթի ոլորտի մասնագետներին: Այդպիսով, նշված ոլորտների մասնագետները կարող են մասնակցել «Մատենա»-ի ուսումնական ծրագրերին՝ վճարելով վարձի ընդամենը 7%-ը. 93%-ը կտրամադ...

Որոշ ուղղություններով կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի

Լուրեր | 2023/03/23 07:40

Որոշ ուղղություններով կրթություն ստանալու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նոր համակարգ կգործի

Կառավարությունը սահմանել է Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը: Ըստ հիմնավորման՝ քաղաքացիների կրթության հիմքով տ...

Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը

Լուրեր | 2023/03/23 07:35

Կընդլայնվի պետպատվերի շրջանակում մատուցվող բժշկական ծառայության շահառուների շրջանակը

Գործադիրն ընդունել է որոշում, որը հնարավորություն կտա Առողջության առաջնային պահպանման օղակում ավելի պարզ և մատչելի  դարձնել պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները: Արդյունքում՝  բնակչության բոլոր խմբերի համար հասանելի կլինի պետպատվերի շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնալոգիաների կիրառմամբ մատուցվող բժշկական ևս մեկ ծառայություն, կընդլայնվի դրանցից օգտվող...

Նեյրոնային ցանցի կողմից ստեղծված ռոբոտը եղանակի տեսություն է ներկայացնում (Տեսանյութ)

Լուրեր | 2023/03/23 05:57

Նեյրոնային ցանցի կողմից ստեղծված ռոբոտը եղանակի տեսություն է ներկայացնում (Տեսանյութ)

Ստավրոպոլի տարածաշրջանային հեռուստաալիքը հեռարձակել է եղանակի կանխատեսում, որն ամբողջությամբ ստեղծվել է նեյրոնային ցանցերի կողմից։ Տեքստը, գրաֆիկան և հաղորդավարուհին ստեղծվել են մաթեմատիկական մոդելի միջոցով: Այս մասին հայտնում է «СвоеТВ» հեռուստաալիքը։ Ընդհանուր առմամբ, «Ապագայի կանխատեսում» թողարկումը պատրաստելու համար օգտագործվել է երեք նեյրոնային ցանց, որը կդառնա կանոնավոր։ Հաղորդավարուհին, որի...

WhatsApp-ում նոր թարմացում կլինի․ ի՞նչ նոր ֆունկցիաներ կավելանան

Լուրեր | 2023/03/23 05:28

WhatsApp-ում նոր թարմացում կլինի․ ի՞նչ նոր ֆունկցիաներ կավելանան

WhatsApp մեսենջերում նոր թարմացում կլինի, որի շրջանակում մի շարք նոր գործառույթներ կավելանան։ Այս մասին ասվում է հավելվածի պաշտոնական բլոգում։ «Նոր ֆունկցիաների շնորհիվ խմբերում նավիգացիան կհեշտանա, իսկ դրանց ադմինիստրատորների համար ավելի հարմար կլինի դրանք կառավարելը»,- նշում են մեսենջերի մասնագետները։ WhatsApp-ը բացատրել է, որ նոր ֆունկցիաները նախաձեռնել են խմբերի գաղտնիությունը վերահսկելու նպատ...

Coinbase-ը կիրառել է ChatGPT-ն ռիսկերի գնահատման համար. fintech.am

Լուրեր | 2023/03/23 04:37

Coinbase-ը կիրառել է ChatGPT-ն ռիսկերի գնահատման համար. fintech.am

Ամերիկյան կրիպտոբորսա՝ Coinbase-ը զեկուցել է ChatGPT-ի կիրառմամբ փորձի արդյունքների մասին՝ ERC-20 ստանդարտ թոքենների ստուգման գործընթացը ավտոմատացնելու համար, նախքան դրանք հետագա գործողությունների համար հարթակում տեղադրելը: Չաթ-բոտը կարողացել է բարձր ճշգրտությամբ որոշել նոր թոքենների հիմնական պարամետրերը։ Այնուամենայնիվ, այս մոտեցումը դեռ վերանայման կարիք ունի, նշել են ընկերությունում,- մանրամասն՝...

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է բազային տոկոսադրույքը

Լուրեր | 2023/03/23 04:33

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բարձրացրել է բազային տոկոսադրույքը

ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը (ԴՊՀ-Fed) բարձրացրել է բազային տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ մինչև տարեկան 4,75-5% մակարդակ: Ցուցանիշն ամենաբարձր մակարդակի վրա է 2006 թվականից ի վեր, երբ այն հասել է տարեկան 5,25%-ի։ Ավելի վաղ՝ փետրվարին, Fed-ը բարձրացրել էր տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ դեկտեմբերին կայացած նիստում այն ​​50 բազիսային կետով բարձրացնելուց հետո: Անցյալ տարվա մարտին կարգավոր...

Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով. News.am Tech

Լուրեր | 2023/03/23 04:30

Telegram-ում նույնականացումը փոխվում է. այժմ ոչ բոլոր օգտատերերը կկարողանան մուտք գործել SMS-ի միջոցով. News.am Tech

Telegram-ում նույնականացման մեխանիզմը փոխվում է. այսուհետ միայն Telegram Premium բաժանորդները կկարողանան իրենց օգտահաշիվ մուտք գործել SMS-ով ստացվող մեկանգամյա կոդերի միջոցով։ Այս մասին հաղորդվում է Telegram-ի թարգմանությունների էջում,- մանրամասն՝ այստեղ։