ABNews

Լուրեր

ՊԵԿ-ը տարին ամփոփել է 2.22 տրլն դրամ հարկային եկամուտներով

Լուրեր | 2024/01/03 17:03

ՊԵԿ-ը տարին ամփոփել է 2.22 տրլն դրամ հարկային եկամուտներով

Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականն ամփոփել է 2 տրլն 221.9 մլրդ դրամ հարկային եկամուտներով՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 295.9 մլրդ դրամով կամ 15.4%-ով: Տարեսկզբին հաստատված՝ 2 տրլն 203.7 մլրդ ծրագրային ցուցանիշը գերակատարվել է 18.2 մլրդ դրամով: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 362.9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 100.1 մլրդ դրամով կամ շուրջ 38.1%...

ՂԵԿԸ ԿՆՈՋ ՁԵՌՔԵՐՈՒՄ

Լուրեր | 2024/01/03 13:24

ՂԵԿԸ ԿՆՈՋ ՁԵՌՔԵՐՈՒՄ

Անժելա Պողոսյան. Տրոլեյբուսի ղեկը կնոջ ձեռքերում է: Անժելան  նախ հմտացել է որպես տաքսու վարորդ, հետո որոշել է հասարակական տրանսպորտի վարորդ  դառնել:  Տարբերվող մասնագիտություններ է փնտրում Անժելա Պողոսյանը, չի բացառում, որ հետագայում ավելի մեծ մեքենայի վարորդ կդառնա: https://youtu.be/d_BxXQoJ30w?si=VMwEfHzqN7Ff--jX

Սյունիքում ջերմատներ կկառուցվեն արցախցիների համար

Լուրեր | 2024/01/03 07:22

Սյունիքում ջերմատներ կկառուցվեն արցախցիների համար

ՌեԱրմենիա համագործակցության հարթակում արցախցի ընտանիքների համար նախաձեռնված դրամահավաքի միջոցներով Սյունիքի մարզում ջերմատներ կկառուցվեն: Ծրագրին միացել են նաև IDBank ու Իդրամը: « Մի դրամի ուժը» նախաձեռնության նոյեմբեր ամսվա ամբողջ հասույթը՝ ավելի քան 3,5 մլն դրամ, արցախցիների աջակցությանն ուղղված այս ծրագրին է տրամադրվում։ Ծրագրի առաջին փուլով ջերմատներ կկառուցվեն Սյունիքի մարզում ապրող մոտ 50 ար...

ՀՀ-ում նախատեսվում է էլեկտրոմոբիլներ արտադրել

Լուրեր | 2024/01/03 05:57

ՀՀ-ում նախատեսվում է էլեկտրոմոբիլներ արտադրել

2024 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել կառավարության որոշումը, որի համաձայն տեղի է ունենում էլեկտրամոբիլների ներկրման ԵԱՏՄ սակագնային քվոտայի բաշխում, ըստ որի՝ Հայաստանում ֆիզիկական և իրավաբանական անձինք իրավունք ունեն 8 հազար հատ չափաքանակով էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցներ ներկրել Հայաստան՝ 0 տոկոս մաքսատուրքի կիրառմամբ։ Չի կիրառվելու նաև ԱԱՀ։ Այս արտոնությունների փաթեթն ուժի մեջ է...

Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի

Լուրեր | 2024/01/03 05:39

Մասկը, Ցուկերբերգը և այլ տեխնոմագնատներ 2023-ին հարստացել են 658 մլրդ դոլարով՝ շնորհիվ AI-ի բումի

2023-ը համաշխարհային տնտեսության համար ամենահեշտ տարին չէր, այնուամենայնիվ այն որոշակի հնարավորություններ բացել է տեխնոլոգիական ոլորտում բիզնեսի ներկայացուցիչների համար, և մինչ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ընդհանուր առմամբ իրենց կարողությունն ավելացրել են 1,5 տրիլիոն դոլարով, տեխնոլոգիական ոլորտում մի քանի բիզնեսի սեփականատերերին բաժին է հասել այս աճից 658 մլրդ դոլարը: Արհեստական ​​ինտելեկտի բո...

Երբ կավարտվեն դպրոցական արձակուրդները

Լուրեր | 2024/01/03 05:17

Երբ կավարտվեն դպրոցական արձակուրդները

Համաձայն ԿԳՄՍՆ հրամանի, 2023-2024 ուսումնական տարում՝ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվել են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։ Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվել են 2023 թվականի դեկտեմբերի 25-ից 2024 թվականի հունվարի 21-ը ներառյալ։ Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվել են արձակուրդներ` ձմեռային՝ 20...

ՄԵՂՈՒՆ ԿՆՈՋԸ ՉԻ ՎԱԽԵՑՆԻ

Լուրեր | 2024/01/03 01:55

ՄԵՂՈՒՆ ԿՆՈՋԸ ՉԻ ՎԱԽԵՑՆԻ

Մարիանա Ավետիսյան. 3  տարվա սեր կա գեղեցկուհի Մարիանայի ու  մեղուների  միջեվ: Այնքան մեծ  սեր, որ Մարիանային ստիպել է  թողնել նախկին կյանքն ու մի նոր էջ   բացել: Երևանյան կյանքը, աշխատանքը պետական համկարգում, լեզվաբանի,  քաղաքագետի մասնագիտություններն ու  նույնիսկ խոստումնալից ապագան պարտվել են մեղուների հետ պայքարում: Աղջիկն արդեն 3 տարի է  ամեն ինչ թողել ու  մայրաքաղաքից մարզ է  տեղափոխվել, հանո...

Լավագույն 7 ֆիլմերը ներդրումների մասին

Լուրեր | 2024/01/03 00:58

Լավագույն 7 ֆիլմերը ներդրումների մասին

Թոփ 7 ֆիլմեր, որոնք պետք է դիտի յուրաքանչյուր պոտենցիալ ներդրող։ Ֆիլմերը, որոնցում մեծանուն ռեժիսորները նկարահանել են կինոաստղերի, օգնում են պատկերացում կազմել ֆինանսների աշխարհի մասին, ներկայացնում են ռիսկերը, մոտիվացնում, ցույց են տալիս, թե ինչպես կարելի է փող «ստեղծել» և ինչ ընդհանրապես չի կարելի անել։ Ցանկն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

«Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարը

Լուրեր | 2024/01/03 00:34

«Տնտեսություն և հասարակություն» ամսագրի երրորդ համարը

Պարբերականն սկսվում է «Մակրոտնտեսագիտություն» խորագրով, որի ներքո հանդես են գալիս Սոս Խաչիկյանը, Գայանե Ավագյանը, Քնարիկ Վարդանյանը, Աիդա Միրումյանը՝ «ՀՀ արդյունաբերության ոլորտի զարգացման միտումները և կառուցվածքային տեղաշարժերի վերլուծությունը» հոդվածով։ «Ֆինանսներ» խորագրում տեղ է գտել Վահան Բաբայանի «ՀՀ առևտրային բանկերի հիմնական ցուցանիշների համեմատական վերլուծություն» հոդվածը։ «Սոցիալական քաղ...

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին

Լուրեր | 2024/01/01 16:25

2024 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունն անցնում է Հայաստանին

Հայաստանը 2024 թվականին նախագահելու է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Համապատասխան որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովում։ ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի համաձայն՝ նախագահությունն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբուբենի կարգով։  2023 թվականին նախագահել է Ռուսաստանը։  2024 թվականի հունվարի 1-ից հերթը կհասնի Հայաստանին:  

Երիտասարդ ընտանիքներին՝ հիպոթեկային վարկերի ծրագիր. ինչ է պետք

Լուրեր | 2024/01/01 16:19

Երիտասարդ ընտանիքներին՝ հիպոթեկային վարկերի ծրագիր. ինչ է պետք

«Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» նպատակը երիտասարդ ընտանիքների բնակարանային (բնակելի տան) խնդիրների հաղթահարման ուղղությամբ պետական աջակցության արդյունավետ համակարգի ներդրումն է: Ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքներին բնակարանի ձեռքբերման վարկը տրվում է ցածր տոկոսադրույքով և, բացի ցածր տոկոսադրույքից, ծրագրի շահառուները կարող են նաև ստանալ պետության կողմից սուբսիդավորում բնակարանը ե...