Լուրեր | 2024/01/17 06:03
Չինաստանը 2023-ին ավելացրել է նավթի արդյունահանումը
Չինաստանի նավթագազային հատվածի ընկերությունները 2023 թվականին նավթի արդյունահանումն ավելացրել են 2%-ով (մինչև 208.91 միլիոն տոննա), իսկ բնական գազի արդյունահանումը 5.8%-ով (մինչև 229.7 միլիարդ խմ): Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը։ Ինչպես նշվում է տարածված հաշվետվության մեջ, դեկտեմբերին նավթի միջին օրական արդյունահանումը հասել է 569 հազար տոննայի, գազինը՝ 670 միլիոն խմ...

