Լուրեր | 2024/01/31 08:27
Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023–ին աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ
ՀՀ–ում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ արդյունքներով աճել է 14,6 %–ով՝ կազմելով 269 994 դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։ 2023 թ դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճը կազմել է 7,8 տոկոս, իսկ ամսական կտրվածքով՝ 21,6 տոկոս։ Պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023 թ–ին կազմել է 208 323 դրամ՝ 2022 թ–ի համեմատ աճելով 11,4 %։ Ինչ վերաբերում է մասնավոր հատվ...

