ABNews

Լուրեր

2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

Լուրեր | 2024/08/16 14:41

2024թ.-ի հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը նվազել է

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ. հունվար-հուլիս ամիսներին՝ 2023թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն նվազել է 0.3%-ով, իսկ 2023թ.-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 1.3%-ով։ Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները 2023թ.-ի հունվար-հուլիսի համեմատ նվազել են 3․7%-ով։ Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գները...

Հայ կանայք, ովքեր վերափոխում են հայկական խոհանոցը. Vogue 

Լուրեր | 2024/08/16 09:32

Հայ կանայք, ովքեր վերափոխում են հայկական խոհանոցը. Vogue 

Հոդվածը՝ «Meet the Female Chefs Blazing a New Trail in Armenian Cuisine» (Հանդիպեք կանանց շեֆ-խոհարարներին, ովքեր նոր ուղի են բացում հայկական խոհանոցում), հրապարակվել է Vogue ամսագրում։ Հոդվածը պատմում է Հայաստանում գործող մի շարք ազդեցիկ կանանց մասին, ովքեր վերափոխում են հայկական խոհանոցը և զարգացնում երկրի գաստրոնոմիական մշակույթը։ 1․ Արևիկ Մարտիրոսյան՝ Tsaghkunk ռեստորանի շեֆ-խոհարարը, ստեղծում...

Հայաստան-Չինաստան առևտրային գործընկերությունը շարունակում է ուժեղանալ

Լուրեր | 2024/08/16 08:00

Հայաստան-Չինաստան առևտրային գործընկերությունը շարունակում է ուժեղանալ

Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2024 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում կազմել է 1,4 միլիարդ դոլար, ինչպես տեղեկացրել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մին Չենը: «Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում երկկողմ առևտրի ծավալը հասել է 1,4 միլիարդ դոլարի՝ աճելով 41,9 տոկոսով», – նշել է Չենը՝ ընդգծելով, որ Չինաստանը Հայաստանի հի...

Պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ն և հայ-ռուս-արաբ ադամանդագործների շղթան․ ՀԵՏՔ

Լուրեր | 2024/08/16 07:33

Պատժամիջոցների տակ հայտնված «Ալռոսա»-ն և հայ-ռուս-արաբ ադամանդագործների շղթան․ ՀԵՏՔ

2022 թվականից՝ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ամիսներ անց, Հայաստանը դարձել է տարանցիկ երկիր ռուսական ալմաստի արտահանման համար։ Կտրուկ ավելացել են Ռուսաստանից Հայաստան ներկրվող և այլ երկրներ, մեծ մասամբ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվող մշակված և չմշակված ադամանդի ծավալները։ «Հետք»-ը գործընկեր «Վյորստկա» («Вёрстка») պարբերականի օգնությամբ ձեռք է բերել Ռուսաստանից Հայաստան ալմաստի մ...

2024 թվականի հուլիսին գրանցված նոր կազմակերպությունների թվային պատկերը

Լուրեր | 2024/08/16 07:29

2024 թվականի հուլիսին գրանցված նոր կազմակերպությունների թվային պատկերը

2024 թվականի հուլիս ամսին իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում իրականացվել է 2822 նոր կազմակերպության գրանցում։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ գրանցված կազմակերպությունների թիվը նվազել է 11․8%-ով։ Նախորդ ամսվա համեմատ թիվն աճել է 5%-ով։   2024 թվականին անհատ ձեռնարկատերերի գրանցման թիվը նվազել է մոտ 7.8%-ով, ինչը կարող է պայմանավորված լինել տնտեսական պայմանների փ...

Օգոստոսի 16-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում

Լուրեր | 2024/08/16 06:38

Օգոստոսի 16-ի եղանակային կանխատեսումը հանրապետությունում

Երևան քաղաքում օգոստոսի 16-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 17-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 17-21մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 16-ին, 18-ին և 20-ին կեսօրից հետո, 17-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպր...

Ներդրումային ոլորտը օգոստոսի 16-ին

Լուրեր | 2024/08/16 06:18

Ներդրումային ոլորտը օգոստոսի 16-ին

Համաշխարհային ինդեքսներ Ամերիկյան ինդեքսները հինգշաբթի օրը փակվել են դրական ցուցանիշներով: Dow Jones Industrial Average-ը աճել է 1.39%-ով՝ հասնելով 40,563.06 կետի: S&P 500-ի արժեքը ավելացել է 1.55%-ով՝ հասնելով 5,539.91 կետի: S&P 500-ի ֆյուչերսը հինգշաբթի աճել է 0.25%-ով: Ճապոնական Nikkei 225-ը աճել է 0.97%-ով՝ հասնելով 38,077 կետի, Կորեական KOSPI-ն աճել է 2.0%-ով՝ հասնելով 2,697.75 կետի,...

Օգոստոսի 16-ի կրիպտոարժույթների փոխարժեքները

Լուրեր | 2024/08/16 04:43

Օգոստոսի 16-ի կրիպտոարժույթների փոխարժեքները

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները օգոստոսի 16-ի ժամը 10:30-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ աճել է 0.33%-ով և կազմել 22,618,350.32 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքն աճել է 0.37%-ով և կազմել 58,255.68 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.41%-ով և կազմել 2,607.40 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.044757857 (-0.78%): Bitcoin Cash-ի...

24–ժամյա ջրանջատում կլինի․ հասցեներ

Լուրեր | 2024/08/16 04:37

24–ժամյա ջրանջատում կլինի․ հասցեներ

24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում և մարզերից մեկում։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ.օգոստոսի 20-ին ժամը 10:00-ից մինչև օգոստոսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ...

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

Լուրեր | 2024/08/16 01:52

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք` 10։00-16:00 Գ․Նժդեհի փ․ 16, 18, Բագրատունյաց պող․ 49, 51 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17:00 Օպերայի և Բալետի թատրոն, Թումանյան փ. 5, 5ա, 7, 9, 9ա շենքեր, Հ...

Արագածոտնում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Լուրեր | 2024/08/15 11:03

Արագածոտնում կստեղծվի ազատ տնտեսական գոտի

Կառավարության նիստի ընթացքում որոշվել է ստեղծել ազատ տնտեսական գոտի (ԱՏԳ) Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում, նպատակ ունենալով խթանել ներդրումների ներգրավումը, բարձրացնել երկրի ներդրումային և զբոսաշրջային գրավչությունը, ստեղծել նոր աշխատատեղեր և ապահովել կայուն տնտեսական զարգացում: ԱՏԳ-ի ստեղծմամբ Արագածոտնի մարզում ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը և ներդրումների ներ...

Evoca-ն՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մասին ժողովածուի հովանավոր

Լուրեր | 2024/08/15 09:58

Evoca-ն՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մասին ժողովածուի հովանավոր

Evoca-ն «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը ԺԷ-ԻԱ դարերում» վավերագրերի ժողովածուի հրատարակչության գլխավոր հովանավորն է։  Մայր Տաճարի մասին վավերագրերի ժողովածուի հրատարակչությունը նվիրվելու է Տաճարի վերաօծմանը։  Վավերագրերի ժողովածուն իր մեջ պարունակելու է 17-19 դարերում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերակառուցումների, վերանորոգումների մասին տեղեկություններ, այդ թվում՝ վավերագրություններ և արխիվային նյութեր...