Լուրեր | 2024/06/30 07:12
Խառնաշփոթ 10 հզր դրամանոցներով. ինչպես խաղալիք թղթադրամները բանկային սկանդալի առիթ դարձան
Սիսիանում «Յունիբանկ»-ից հուշադրամ թղթադրամներ ստանալու միջադեպով 31-ամյա կինն այսօր ցուցմունք է տվել, հայտնել, որ բանկը կեղծ թղթադրամներ չի տրամադրել, շփոթմունքը տանն է եղել։ Հուշադրամ թղթադրամները ընտանիքի հայրն է գնել, որպեսզի խաղալու նպատակով տա երեխաներին, սակայն դրանք խառնվել են իրական գումարների հետ, ինչն էլ նման խնդրի է հանգեցրել․ «Ամուսինը հուշադրամ թղթադրամները գնել է, որ երեխեքը խաղան,...
