Լուրեր | 2024/11/14 09:36
ԱրարատԲանկը և Սինգապուրի GFTN-ը ստորագրել են թվային վերափոխման փոխըմբռնման հուշագիր
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն և Սինգապուրի Ֆինանսների և տեխնոլոգիաների համաշխարհային ցանցը (GFTN) ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միտված Բանկի թվային հնարավորությունների և ֆինտեխ ենթակառուցվածքների զարգացմանը։ Համագործակցության նպատակն է ԱրարատԲանկը դարձնել թվային առաջադեմ ֆինանսական հաստատություն՝ շեշտադրելով ֆինտեխ նորարարությունը, թափանցիկության բարձրացումը և տեղական ու անդրսահմանային կապերի ընդլայնումը։...

